ԼՈՒՐՋ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒՅԹԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Ազգային արժույթի հեղինակության բարձրացումը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ՀՀ Կենտրոնական բանկի գերխնդիրներից է: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր պատասխանելով լրագրողների հարիցին` ասաց, որ այս ուղղությամբ մի շարք լուրջ միջոցառումներ են իրականացվում` արտարժույթով գնանշման եւ արտարժույթով առեւտրի դեպքում պատասխանատվության միջոցների խստացմանը վերաբերող նոր օերնսդրության շրջանակներում:
ԿԲ-ն այսօր հիմնականում վերահսկողություն է իրականացնում իր կողմից լիցենզավորված առեւտրի կետերում եւ ձեռնարկություններում, որպեսզի արտարժույթով գործարքներ չիրականացվեն: Կիրառվող պատժամիջոցների չափը բավականին խիստ է: Ա.Ջավադյանի խոսքով` վերահսկողական միջոցառումների արդյունավետությունը տեսանելի կլինի որոշ ժամանակ անց: Նա նշեց, որ ճգնաժամի պայմաններում նման միջոցառումներ իրականացվում են գրեթե բոլոր երկրներում: