![Կենտրոնական բանկ. ապրիլի 1-ին բանկի կողմից կսպասարկվեն ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվները](https://b24.am/pub/uploads/2017/03/central_bank_armenia_117073936.jpg)
Կենտրոնական բանկ. ապրիլի 1-ին բանկի կողմից կսպասարկվեն ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների նախընտրական հիմնադրամների հաշիվները
Ի ապահովումն ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի, ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունների անխափան աշխատանքներն իրականացնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկ 2017 թ. ապրիլի 01-ը հայտարարում է գործառնական օր:
Բանկը տեղեկացնում է, որ 2017 թ. ապրիլի 01-ին ՀՀ կենտրոնական բանկի կողմից սպասարկվելու են բացառապես ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող գործառնությունները: