Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
2017թ. հունվար-ապրիլին պետական բյուջեն կատարվել է 11,4 մլրդ դրամ պակասուրդով
14/06/2017 15:40
Կիսվել

2017թ. հունվար-ապրիլին պետական բյուջեն կատարվել է 11,4 մլրդ դրամ պակասուրդով

ՀՀ պետական բյուջեն 2017 թվականի հունվար-ապրիլի ընթացքում կատարվել է 11.4 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 11.5%-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները,  պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրները կազմել են 32.3 մլրդ դրամ՝ առաջին կիսամյակում նախատեսված  95.7 մլրդ դրամի դիմաց:

Հաշվետու ժամանակահատվածում ֆինանսավորման ներքին աղբյուրներից փոխառու միջոցների հաշվին պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորվել է 13.1 մլրդ դրամով: 2.2 մլն դրամ հատկացվել է մուրհակների մարմանը` ամբողջությամբ ապահովելով կիսամյակի համար նախատեսված ցուցանիշը:

Շուրջ 19.2 մլրդ դրամ է կազմել ֆինանսական զուտ ակտիվների հաշվին ֆինանսավորումը` կիսամյակային ծրագրով նախատեսված 100.9 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես՝ հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 1.5 մլրդ դրամ վարկային միջոցներ` կազմելով կիսամյակային ծրագրի 10.3%‑ը: Նշված ցուցանիշը հիմնականում պայմանավորված է ՌԴ աջակցությամբ իրականացվող Հայկական ԱԷԿ-ի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման վարկային ծրագրերի շրջանակներում օգտագործված միջոցների չափով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցները չօգտագործելու հանգամանքով: Ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրված վարկերից վերադարձվել է կիսամյակային ծրագրով նախատեսված գումարների 22.6%‑ը՝ 3.9 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում 16.8 մլրդ դրամ օգտագործվել է ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներից` կիսամյակային ծրագրով նախատեսված 98.3 մլրդ դրամի դիմաց:

Մուրհակը սահմանված ձև ունեցող գրավոր պարտավորություն է, որը նրա տիրոջը իրավունք է տալիս սահմանված ժամկետի լրանալուց հետո պահանջել մուրհակում նշված գումարի վճարումը: Համաձայն ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի Հոդված 156-ի` «Մուրհակ է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է մուրհակ տվողի (հասարակ մուրհակ) կամ մուրհակում նշված այլ վճարողի (փոխանցելի մուրհակ` վճարագիր) որևէ բանով չպայմանավորված պարտավորությունը` մուրհակում նախատեսված ժամկետը լրանալիս որոշակի գումար վճարել մուրհակը տիրապետողին (մուրհակի տիրոջը)»:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25