Ֆինանսական

USD BUY - 367.00+0.50 USD SELL - 370.00+1.00
EUR BUY - 425.00+1.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 97.99+0.04 WTI - 92.10+0.55
COMEX:  GOLD - 4500.40-1.58 SILVER - 76.31-1.55
COMEX:  PLATINUM - 1951.00-0.58
LME:  ALUMINIUM - 3672.50+0.63 COPPER - 13623.50-0.32
LME:  NICKEL - 18973.00+0.32 TIN - 54746.00+1.06
LME:  LEAD - 2014.50+0.15 ZINC - 3533.00-0.28
FOREX:  USD/JPY - 159.22+0.20 EUR/GBP - 1.1635+0.01
FOREX:  EUR/USD - 1.1635+0.01 GBP/USD - 1.3452-0.25
STOCKS RUS:  RTSI - 1134.17-0.86
STOCKS US: DOW JONES - 50461.68-0.23 NASDAQ - 26656.18+1.19
STOCKS US: S&P 500 - 7519.12+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 64999.41+0.01 TOPIX - 3918.01-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25328.23-1.06 SSEC - 4093.73-1.25
STOCKS EUR:  FTSE100 - 10491.39+0.24 CAC40 - 8173.11-1.03
STOCKS EUR:  DAX - 25184.89-0.80
27/05/2026  CBA:  USD - 368.05+0.31 GBP - 494.66-1.2
27/05/2026  CBA:  EURO - 428.34+0.25
27/05/2026  CBA:  GOLD - 53432+155 SILVER - 902.21+5.55
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով
13/07/2017 11:21
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի հուլիսի 20-ից 21-ը կազմակերպում է «Նախապատրաստում մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննությանը» թեմայով դասընթաց՝ 10 ակադեմիական ժամ տևողությամբ (1 ակ/ժամ 45 րոպե): Դասընթացն անցկացվելու է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման քննության հարցաթերթիկում ներառվող հարցերի (թեստերի) շրջանակներում:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Իսակով 10 հասցեում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև հուլիսի-19-ը ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 18.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 011 801 071, 060 544 951:

Դասընթացի 1-ին օր՝ հուլիսի 20

10:00-11:30 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ։ Դասախոս՝ Ս. Ստեփանյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-12:30 – Թեմա 1. ԵԱՏՄ մաքսային օրենսդրության դրույթներ։ Դասախոս՝ Ս. Ստեփանյան

12:30-13:15 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք։ Դասախոս՝ Ա. Ժամկոչյան

13:15-13:30 – Ընդմիջում (Սրճդադար)

13:30-15:00 – Թեմա 2. «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք։ Դասախոս՝ Ա. Ժամկոչյան

Դասընթացի 2-րդ օր՝ հուլիսի 21

10:00-11:30 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր։ Դասախոս՝ Լ. Նալբանդյան

11:30-11:45 – Ընդմիջում (Սրճդադար)

11:45-13:15 – Թեմա 3. Մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգչային ծրագիր։ Դասախոս՝ Լ. Նալբանդյան

Դասընթացի դասավանդողներ

1. Սոսե Ստեփանյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

2. Անահիտ Ժամկոչյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

3. Լևոն Նալբանդյան՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

27/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.05
+0.31
Եվրո (EUR)
428.34
+0.25
Ռուբլի (RUR)
5.1797
+0.0608
Լարի (GEL)
137.83
+0.09
53432
+155
Արծաթ
902.21
+5.55