Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Վարդան Արամյան. Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով և ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը
17/07/2017 18:18
Կիսվել

Վարդան Արամյան. Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով և ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը

Սեմինար՝ տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար

Հուլիսի 15-16-ը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մասնակցությամբ Հանքավանում տեղի է ունեցել տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների համար սեմինար, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակացությամբ:

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վարդան Արամյանը կարևորել է նման միջոցառումները՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ  դարձած այս հանդիպումների միջոցով լրատվական դաշտի ուշադրությանն են  ներկայացվում հանրությանն առավել հետաքրքրող հարցերն ու թեմաները: «Այս սեմինարի ընթացքում առավելապես կփորձենք ներկայացնել մեր աշխատանքի հիմնական տրամաբանությունն ու մեր կողմից որդեգրված քաղաքականության հիմնական սկզբունքները»,-ասել է նախարարը:
Սեմինարի առաջին օրը ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյան ներկայացրել  է  Հայաստանի Հանրապետության 2018-2020 թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը։

ՄԺԾԾ-ի վերաբերյալ նախարար Վարդան Արամյանը և նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուզազյանը նշել են այն հիմնական կարևոր սկզբունքները, որոնք դրվել են դրա կազմման հիմքում:

«Պետք է շեշտադրում կատարվի  կապիտալ ծախսեր և պակասուրդ հարաբերակցության վրա, որն էլ միտված կլինի կապիտալ ծախսերի՝ և՛ անվանական առումով, և՛  ՀՆԱ-ի կշռով ավելի բարձր լինելուն: Ներկայումս ճիշտ, խելամիտ հարկաբյուջետային քաղաքականությամբ պետք է անկումը վերականգնել և պոտենցիալ աճի տեմպերն ուժեղացնել, պետք է բարեփոխումներն ավելի արագ տեմպերով արվեն: 2018թ. հարկային եկամուտները կավելանան 0.4 տոկոսով, իսկ հաջորդ տարիներին` 0.3-ական տոկոսով: Կանխատեսվող ցուցանիշների  0.1 տոկոսի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հաջորդ տարվանից Հարկային նոր օրենսգիրքն ամբողջությամբ սկսելու է գործել, ինչի արդյունքում կարձանագրվի եկամուտների ավելացում», -նշել է Արամյանը՝ պարզաբանելով, որ տարեկան ավելացումը նախատեսվում է վարչարարության խստացման և ստվերի կրճատման հաշվին:

Անդրադառնալով  2017 թվականի բյուջեով նախատեսված պաշտպանության ծախսերին՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտի համար հատկացվել է շուրջ 226 միլիարդ դրամ՝  ներառյալ կապիտալ ծախսերը, և նախատեսվում է մինչև 2020 թվականը յուրաքանչյուր տարի ծախսերն ավելացնել 26-27 միլիարդ դրամով, որը  կլինի ՀՆԱ-ի 4 տոկոսի սահմաններում:

Սեմինարի ժամանակ ներկայացվել է նաև ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2018-2020 թվականների ռազմավարական ծրագիրը, որի շրջանակներում պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանն ասել է, որ պարտքի կառավարման հիմնական էությունը կայանում է դեֆիցիտի ֆինանսավորման կայուն և անխափան գործընթացը ապահովելու մեջ: «Մեր խնդիրն այն է, որ կարողանանք նվազագույն ռիսկերով և ծախսերով իրականացնել պարտքի կառավարումը, ինչը բավականին բարդ է»,- նշել է Ա. Մարգարյանը՝ համառոտ ներկայացնելով պետական պարտքի կառավարման  զարգացման և հաշվետվողականության վերջին տարիների փոփոխությունները:

Պետական պարտքի կառավարման վարչության ռազմավարության և ռիսկերի կառավարման բաժնի պետ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է պարտքի կառավարման միջնաժամկետ ռազմավարությունը և ընդգծել  ռազմավարության դերն ու կարևորությունը ՀՀ կառավարության պարտքի կառավարման բնագավառում, ռազմավարության նպատակադրումները, վերջին տարվա ընթացքում արձանագրված զարգացումները, ծախսերի և ռիսկերի վերլուծությունը, նաև ռիսկերի կառավարման ուղենշային ցուցանիշները:

Վարչության պետի տեղակալ-հաշվառման և սպասարկման բաժնի պետ Արտակ Մարությանը մեկնաբանել է ՀՀ կառավարության պարտքի կառավարման ռազմավարության ներքին ու արտաքին աղբյուրներից ստացվող միջոցների կառուցվածքն ու փոխառու զուտ միջոցների հաշվին պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման քաղաքականությունը:

Ֆինանսների նախարարության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ ՀՀ կառավարության պարտք/նախորդ տարվա ՀՆԱ ցուցանիշը 2016թ. տարեվերջին կազմել է 52.2 տոկոս: 2017թ. ՀՀ պետբյուջեի դեֆիցիտը ծրագրվել է` հաշվի առնելով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված սահմանափակումը: Դեֆիցիտի ֆինանսավորումը ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին 2016թ. նախատեսված 42 մլրդ դրամի դիմաց փաստացի կազմել է 171 մլրդ դրամ:

Սեմինարի երկրորդ օրը մեկնարկել է ֆինանսների նախարար Վարդան Արամյանի մամուլի ասուլիսով, որին հաջորդել է Գանձապետական պահառու համակարգի զարգացման ներկայացումը:

Պետական պարտքի կառավարման վարչության գանձապետական պահառուի աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Աննա Եգանյանը ներկայացրել է Գանձապետական պահառուի միջոցով վաճառվող պետական պարտատոմսերն ու դրանց ձեռքբերման եղանակները, ինչպես նաև մանրամասն նկարագրել է առցանց համակարգի միջոցով ներդրողների գրանցումն ու պարտատոմսերի ձեռքբերումը: Ներդրված Գանձապետական պահառուի պետական պարտատոմսերի մանրածախ վաճառքի առցանց համակարգի միջոցով 2017թ. հունիսի 8-ին առաջին անգամ հաջողությամբ տեղաբաշխվել են 30 տարի մարման ժամկետով տեղական արժույթով պարտատոմսեր:

Երկօրյա սեմինարն ամփոփվել է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի ներկայացմամբ, որի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել է կայքի ընդհանուր կառուցվածքն ու բովանդակությունը, տվյալների  և գրաֆիկների որոնման տրամաբանությունը և կիրառված վերջին նորամուծությունները: Պաշտոնական կայքի ներկայացմանը հաջորդել է ինտերակտիվ քննարկում, որը  լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն է տվել  հղել իրենց հուզող հարցերը:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11