Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով
15/09/2017 17:01
Կիսվել

ՊԵԿ Ուսումնական Կենտրոն. Դասընթաց՝ ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով

ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2017թ-ի սեպտեմբերի 25-ից կազմակերպում է ««Հաշվապահական հաշվառում» սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար» թեմայով դասընթաց 98 ժամ տևողությամբ:

Դասընթացը տեղի կունենա ք.Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում, դասընթացի սկիզբը՝ ժամը 18:30-ից, շաբաթական 3 օր, յուրաքանչյուր օրվա դասի տևողությունը՝ 3 ժամ:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (անուն, ազգանուն, հեռախոսահամար, կազմակերպության դեպքում՝ կազմակերպության անվանում, ՀՎՀՀ) ՀՀ ԿԱ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ [email protected] կամ գրանցվել առցանց կենտրոնի կայքէջում՝ www.mftc.am և վճարումը կատարել (Ամերիաբանկ ՓԲԸ Հ/Հ 1570021344900100) հաշվեհամարին մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ: Դասընթացի ընդհանուր արժեքը կազմում է 135.000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ, վճարումը կարող է կատարվել փուլերով): Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի «Հարկային օրենսգիրք» ժողովածուն: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

Դասընթացի ծրագիրը և դասավանդողների ցուցակը կցվում է:

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԹԵՄԱՆԵՐԸ

Թեմա 1. Հաշվապահական հաշվառման ներածություն – 1 ժամ

Թեմա 2. Հաշվապահական հաշվառման տարրերը: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 5 ժամ

Թեմա 3. Հաշվապահական հաշվառում վարելու հիմնական կանոնները: Հաշիվներ և կրկնակի գրանցում – 10 ժամ

Թեմա 4. Պաշարների հաշվառումը – 8 ժամ

Թեմա 5. Դեբիտորական պարտ­քերի հաշվառումը – 4 ժամ

Թեմա 6. Հիմնական միջոցների հաշվառումը – 6 ժամ

Թեմա 7. Ոչ նյութական ակտիվների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 8. Ընթացիկ պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 9. Երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հաշ­վառումը – 2.5 ժամ

Թեմա 10. Եկամուտների և ծախսերի դասակարգումը և հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 11. Սեփական կապիտալի հաշ­­վա­ռումը – 2.5 ժամ

Թեմա 12. Դրամական միջոցների հաշվառումը – 2.5 ժամ

Թեմա 13. Ֆինանսական հաշվետվությունների ամբողջական փաթեթը, ներկայացման կարգը և փոխադարձ կապը – 1 ժամ

Դասավանդող՝ Կարինե Զուրաբյան ԵՊՀ-ի Տնտենսագիտության ֆակուլտետի դոցենտ

1. ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ – 24 ժամ

Թեմա 1. Ավելացված արժեքի հարկ – 6 ժամ

Թեմա 2. Շահութահարկ – 4 ժամ

Թեմա 3. Հաստատագրված վճար – 3 ժամ

Թեմա 4. Արտոնագրային վճար – 3 ժամ

Թեմա 5. Շրջանառության հարկ – 3 ժամ

Թեմա 6. Գույքահարկ – 2 ժամ

Թեմա 7. Եկամտային հարկ – 3 ժամ

2. ԿԻՐԱՌԱԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ – 14 ժամ

Թեմա 1. Կազմակերպության պետական գրանցման գործընթացը – 4 ժամ

Թեմա 2. Կազմակերպության ՀԴՄ-ի, դրամարկղի գրքի և ապրանքի տեղափոխման գրքերի գրանցման և հաստատման կարգը, ինչպես նաև ներկայացվող փաստաթղթերը – 4 ժամ

Թեմա 3. Աշխատանքային պայմանագրեր: Աշխատավարձի և աշխատակիցների այլ հատուցումների հաշվառումը – 3 ժամ

Թեմա 4.Կազմակերպության այլ փաստաթղթերի վարման և լրացման կարգը – 3 ժամ

3. ՀԱՅԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ /ՀԾ 6/-10 ժամ

Հաշվապահություն – 4 ժամ

Պահեստներ – 1 ժամ

Աշխատավարձ – 1 ժամ

Հիմնական միջոցներ – 1 ժամ

Արագամաշ առարկաներ – 1 ժամ

Բանկ – 1 ժամ

Ադմինիստրատորի գործիքներ – 1 ժամ

Դասավանդող՝ Նարինե Կիրակոսյան Հայաստանում Ֆրանսիական քոլեջ հիմնադրամի դասախոս

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11