
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 11-ին կենտրոնական բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGB20072283 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 11% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000 դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 11-ին ժամը 10.30-ին
Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: