
ՀՀ Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 03/11/2017
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 78,301,361 դոլար 482,24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 81,365,303 ԱՄՆ դոլար 483,93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,300,000 դոլարի առք և վաճառք 483,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,286,518 եվրո 560,67 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 20,706,477 եվրո 564,02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB․ Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,140,060,163 ՌԴ ռուբլի 8.27 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 710,760,137 ՌԴ ռուբլի 8.36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Հոկտեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 56.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 44.6 մլն ԱՄՆ դոլար: