Ֆինանսական

USD BUY - 397.00+1.00 USD SELL - 404.00+3.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 425.00+2.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2590.00-0.15 COPPER - 8992.50-0.20
LME:  NICKEL - 15693.00-1.32 TIN - 28573.00-1.18
LME:  LEAD - 2076.00+0.17 ZINC - 3076.50-0.85
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
ՊԵԿ. հոկտեմբերին ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձվել տնտեսվարողներին
06/11/2017 13:25
Կիսվել

ՊԵԿ. հոկտեմբերին ավելի քան 8,5 մլրդ դրամ ԱԱՀ-ի գումար է վերադարձվել տնտեսվարողներին

Աննախադեպ գումար՝ մեկ ամսում

Պետական եկամուտների կոմիտեն մեկ ամսում աննախադեպ՝ ավելի քան 8,5 մլրդ դրամ, ԱԱՀ-ի գումար է վերադարձրել տնտեսվարողներին: Այս մասին հայտնել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության հարկային հաշվանցումների և վերադարձման հսկողության բաժնի պետ Արման Միրզոյանը: Նա տեղեկացրել է, որ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների ուսումնասիրությունների արդյունքներով 8,5 մլրդ դրամից ավելի ԱԱՀ-ի գումարը 47 հարկ վճարողի է վերադարձվել միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 2016թ. նույն ամսում 5,1 մլրդ դրամ էր վերադարձվել 19 հարկ վճարողի: Այսինքն՝ այս տարվա հոկտեմբերին վերադարձված ԱԱՀ-ի գումարն աճել է 66%-ով, իսկ այն ստացած տնտեսվարողների թիվը՝ 147%-ով: «Քանի որ հայտերի ուսումնասիրությունն ու գումարի վերադարձն իրականացվում է անհամեմատ սեղմ ժամկետում, տնտեսվարողների շրջանում վստահություն է ձևավորել գործընթացի նկատմամբ: Անգամ շատ են դեպքերը, երբ մի քանի տարվա վաղեմությամբ գործարքների համար ԱԱՀ գումարների վերադարձի դիմում են ներկայացնում»,-նկատել է Արման Միրզոյանը:

Տարեսկզբից մինչև հոկտեմբեր 171 hարկ վճարողի վերադարձվել է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած 49,2 մլրդ դրամից ավելի գումար, որն, ի դեպ, ավելի քան 1 մլրդ դրամով գերազանցում է ողջ 2016թ. ցուցանիշը: Իսկ 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ցուցանիշը 2016թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատելու դեպքում՝ այս տարի վերադարձված ԱԱՀ գումարի աճը կազմում է 27%: Մասնավորապես՝ 2016թ. 10 ամսում 38,7 մլրդ դրամ է վերադարձվել 107 հարկ վճարողի, մինչդեռ 2017թ. 10,5 միլիարդով ավելի գումար է վերադարձվել 64-ով կամ 60%-ով ավելի տնտեսվարողի: «Զգալիորեն՝ ավելի քան մեկ ամսով, կրճատվել է նաև ԱԱՀ-ի գումարների ստացման միջին սպասելաժամանակը, որը պայմանավորող գործոններից է մինչև 20 մլն դրամի չափով գումար պարունակող հայտերի հիման վրա վերադարձների իրականացման պարզեցված ընթացակարգը: Բացի այդ, ՊԵԿ-ը լրացուցիչ ջանքեր է գործադրել՝ իրականացվող ուսումնասիրությունների և վերադարձների գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելու նպատակով»,-ընդգծել է Արման Միրզոյանը: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափորոշիչները բավարարելու դեպքում՝ մինչև 20 միլիոն դրամ հայտերի հիման վրա ԱԱՀ-ի գումարների միասնական հաշիվ մուտքագրումն ու վերադարձն իրականացվում է առանց հարկային մարմնի ուսումնասիրության կամ ստուգման՝ ընդամենը 4 աշխատանքային օրվա ընթացքում:

ԱԱՀ-ի արագ վերադարձը, ըստ Արման Միրզոյանի, բիզնեսին հնարավորություն է տալիս ժամանակ խնայել, շրջանառու միջոցներ ունենալ՝ դրանք ուղղելով նոր նախագծերի իրագործմանն ու բիզնեսի ընդլայնմանը, ինչը հանգեցնում է տնտեսական ակտիվության ավելացմանը. «Գործընթացը տնտեսվարողների ներդրումային ակտիվության բարձրացման լրացուցիչ խթան է: Պետության հետ հաստատված կառուցողական գործընկերությունը բիզնեսին զերծ է պահում ֆինանսավորման այլ աղբյուր փնտրելուց, մասնավորապես՝ վարկ վերցնելուց»:

Հոլանդական վարդերի աճեցմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Տիգրան Բեգլարյանի դիտարկմամբ, իրենց ընկերությանը կարճ ժամանակում վերադարձված ԱԱՀ գումարը կարողացել են ուղղել փաթեթավորման սարքավորումների ձեռքբերմանն ու ջերմատան արդիականացմանը. «Տնտեսվարողների զգալի մասը վարկային մեծ պարտավորություններ ունի, իսկ ԱԱՀ գումարի կազմակերպված և արագ վերադարձն ազատ շրջանառու միջոց է տալիս, որը կարողանում ենք նպատակային օգտագործել»: Գործընթացի առավելությունը նկատել է նաև կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերության գլխավոր հաշվապահ Վարսիկ Նազարյան. «ԱԱՀ գումարի վերադարձի շնորհիվ այս տարի գյուղացիներին պարտավորություն չունենք: Մինչև 20 մլն դրամի հայտ ներկայացնելուց հետո ԱԱՀ-ի գումարն ստացել ենք ընդամենը 3-4 օրում, իսկ 140 մլն դրամը՝ 15 օրում»:

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46