Ֆինանսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Կենտրոնական բանկ. 2017թ. դեկտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ
16/01/2018 18:06
Կիսվել

Կենտրոնական բանկ. 2017թ. դեկտեմբերի 26-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

2017 թ. դեկտեմբերի 26-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ՀՀ ԿԲ նախագահի տեղակալներ Ներսես Երիցյանը, Վախթանգ Աբրահամյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Արթուր Ստեփանյանը, Արմենակ Դարբինյանը, Օլեգ Աղասյանը, Արկադի Խաչատրյանը:

Խորհրդի նիստը սկսվեց դեկտեմբերի 26-ի դրությամբ Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ: Քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները:

Արձանագրվեց, որ, ինչպես և սպասվում էր, 2017թ-ի չորրորդ եռամսյակի անցած ժամանակահատվածում 12-ամսյա գնաճն ավելացել է՝ նոյեմբերի վերջին կազմելով 2.2%: Գնաճին գերակշռող մասով նպաստել է «Սննդամթերք» խոշոր ապրանքախմբի ապրանքների գների աճը, որի կառուցվածքում սեզոնային բնականոն աճ են դրսևորել «Միրգ» և «Բանջարեղեն» ապրանքախմբերի ապրանքների գները: Եռամսյակի ընթացքում արձանագրվել է նաև կարագի և մսի գների էական աճ՝ պայմանավորված կարագի և խոզի մսի միջազգային գների աճով և տավարի մսի արտահանմամբ, ինչը զգալիորեն նպաստել է բնականոն գնաճի շարունակական աճին: Վերջինս էլ իր հերթին վկայում է վերականգնվող ներքին պահանջարկի և գնաճային սպասումների աճի մասին: Ընդ որում, բնակչության գնաճային սպասումներն ավելի արագ են ավելանում՝ պայմանավորված պարենային ապրանքների միջազգային շուկայում վերը նշված ապրանքների գների աճի և 2018թ-ից ՀՀ-ում ակցիզային հարկի ու մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության՝ ներքին գների վրա գերագնահատված ազդեցության վերաբերյալ մամուլում պարբերաբար շրջանառվող տեղեկատվությամբ: Միևնույն ժամանակ Խորհուրդն ակնկալում է գնաճային միտումների պահպանում նաև դեկտեմբերին, ինչի հետևանքով ամսվա գնաճը կգերազանցի նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը և 12-ամսյա գնաճը կշարունակի ավելանալ՝ տարեվերջին ձևավորվելով տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ:

Խորհրդի նիստում քննարկվեց ձևավորված տնտեսական իրավիճակը. ներկայացվեց, որ 2017թ-ի անցած 11 ամիսների ընթացքում ձևավորվել և մշտապես պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ հիմնականում պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտներում արձանագրված բարձր աճերով: Այսպես, վիճակագրական փաստացի տեղեկատվության համաձայն հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ տնտեսական աճը կազմել է 5.0%, իսկ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար այն գնահատվում է 6.4%՝ չորրորդ եռամսյակի ԴՎՔ ծրագրում գնահատված 4.6%-ի դիմաց: Միաժամանակ արձանագրվեց, որ չորրորդ եռամսյակում ևս ներքին պահանջարկի վերականգնումը զգալիորեն գերազանցել է սպասվող տեմպերը, ինչի արդյունքում թե՛ մասնավոր սպառման և թե՛ մասնավոր ներդրումների մասով ակնկալվում են ավելի քան 2.0 տոկոսային կետով բարձր ցուցանիշներ: Նշվեց, որ ներքին պահանջարկի արագ վերականգնմանը շարունակել են նպաստել իրականացված ընդլայնողական դրամավարկային քաղաքականությունը, պահպանվող համեմատաբար ցածր գնաճային միջավայրը և դրամական փոխանցումների բարձր աճը: Ներքին բարձր պահանջարկն իր հերթին արտահայտվել է ներմուծման, առևտրի, տնտեսության վարկավորման աճերի և բնականոն գնաճի արձանագրված տեմպերում:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև արտաքին հատվածի զարգացումները, որոնց համաձայն չորրորդ եռամսյակում հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի տեմպերը գերազանցել են սպասումները՝ պայմանավորված ներքին պահանջարկի վերականգնման արագ տեմպերով: Միջազգային ապրանքահումքային շուկայում գնաճային զարգացումներն ընթացել են հիմնականում ԿԲ կանխատեսումներին համահունչ, միայն նավթի գնի մասով է արձանագրվել սպասվածից ավելի աճ՝ պայմանավորված արտադրության ծավալների կրճատմամբ: Քննարկման արդյունքում Խորհուրդը գնահատեց. քանի որ առաջիկա ամիսներին միջազգային ապրանքային շուկաներում գնաճային միտումները կպահպանվեն և նման իրավիճակում արտաքին հատվածից ակնկալվում են չափավոր գնաճային ազդեցություններ:

Խորհրդի նիստում քննարկվեցին ֆինանսական շուկայի զարգացումները՝ փաստելով, որ եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածի տոկոսադրույքներն հիմնականում կայունացել են քաղաքականության տոկոսադրույքի շրջակայքում, իսկ երկարաժամկետ տոկոսադրույքները մնացել են գրեթե անփոփոխ:

Իրավիճակային հաշվետվության և արտաքին ու ներքին մակրոտնտեսական զարգացումների վերաբերյալ քննարկումից հետո Խորհուրդն անցավ դրամավարկային քաղաքականության ուղղությունների քննարկմանն ու քաղաքականության տոկոսադրույքի որոշման կայացմանը: Քննարկվեցին վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու կամ 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները: Գնաճային սպասումների և գնաճային ռիսկերի շարունակվող ավելացման պարագայում, Խորհուրդը դեռևս նախապատվությունը տվեց քաղաքականության գործիքի տոկոսադրույքն անփոփոխ թողնելուն՝ հաշվի առնելով ներքին պահանջարկի վերականգնման տևականությունն ապահովելու անհրաժեշտությունը: Ամփոփվեց, որ վերոնշյալ բոլոր գնաճային գործոնները ներառված են չորրորդ եռամսյակում արված կանխատեսումներում և ԿԲ-ն մշտապես հետևում է գնաճային զարգացումներին ու առկա ռիսկերի դրսևորմանը: Միևնույն ժամանակ Խորհուրդն այսօր առավել հաստատակամ է, որ կանխատեսված զարգացումների ներքո և միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակի իրագործման առումով առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որի արդյունքում 12-ամսյա գնաճը կանխատեսվող հորիզոնում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում՝ հորիզոնի վերջում կայունանալով գնաճի նպատակային 4% միջին մակարդակի շուրջ:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98