Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել թուրքական էքսպանսիային
26/01/2018 22:51
Կիսվել

Վահագն Չախալյան․ Փոքրիկ Վրաստանին մեն-մենակ դժվար է դիմակայել թուրքական էքսպանսիային

Akhaltskha.Net-ի հարցազրույցը նախկին քաղբանտարկյալ, Ջավախքի քաղաքական ու հասարակական գործիչ Վահագն Չախալյանի հետ

– Պրն. Չախալյան սկսենք նրանից, որ դուք արդեն 5 տարի է, ինչ գտնվում էք ազատության մեջ։ Ներկայիս իշխանությունները գալով իշխանության ճիշտ նկատեցին, որ դուք նախկին համակարգի քմահաճույքի պատճառով դարձել էիք քաղբանտարկյալ եւ կարծես ձեզ ազատ արձակելով մեկնարկը դրեցին Ջավախքում արդարության վերականգնման գործին։ Սակայն երեւի թե այդուամենայնիվ այդ ժամանակներից շատ բան չէ փոխվել դեպի դրականը, չնայած որ լարվածությունը ժողովրդի մեջ զգալի նվազել է։  Այս առումով կուզենայինք լսել ձեր գնահատականը։

– Չտեսնել՝ Վրացական Երազանքի իշխանության գալուց ի վեր եղած դրական փոփոխությունները, ով-ով ես չեմ կարող: Տխրահռչակ Մ. Սահակաշվիլին, եթե մինչև 2030 թվականը մնար իշխանության, ինչպես ինքն էր պլանավորում, ապա մեր հայրենիք Վրաստանը, ոչ թե իր տարածքների 20 տոկոսը կորցրած կլիներ, այլև կրկնապատիկը: Այս փոփոխությունից  առավել,  ոչ մի փոփողություն էլ չէր կարող ակնկալել Վրաստանի քաղաքացին։ Ինչ վերաբերվում է մեր ծննդավայրին, ապա այստեղ էլ տեսանելի են, փոփոխությունները, ուժային կառույցների գործելաոճից զատ, փոխվել է ամենակարևորը, Թբիլիսին ընդունում է մեր՝ազգությամբ իր հայ քաղաքացիների բնական աճելու և զարգանալու իրավունքը, իսկ չարվածի համար մեղավորներին, ամենևին պետք չէ փնտրել Թբիլիսիում, իրենից հասանելիքը Թբիլիսին անում է, այսօր մեր շրջաններին հատակցվող գումարի չափը ըստ բնակչության թվի, ամենաշատերից է։ Կատակ չէ, վերջին տարիներին 300 մլն լարուց ավելի գումար է եկել մեր տարածաշրջան, չհաշված մեծ ներդրումային ծրագրերը։ Հարցն այն է, որ քո տեղական չինովնիկը, չարաշահելով անջատողականություն զսպելու խաղաքարտը, այդ գումարները ծախսում է ոչ նպատակային և անբարեխղճորեն, իսկ Թբիլիսին նույն այդ անջատողականության մտավախությունից ելնելով, չի պատժում տեղական հայ չինովնիկին այնպես, ինչպես կպատժեր ասենք պետական գումարների հանդեպ անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերած Կասպիի, կամ Գորիի շրջանային պաշտոնյաներից մեկին, չնայած իրենք իրենց երազում անգամ չեն անցկացնի նման բան, ինչ իրեն թույլ է տալիս , տեղական հայ պաշտոնյան: Ինչ վերաբերվում է, մեր խնդիրների քաղաքական բաղադրիչին, ապա պետք է անկողմնակալ լինել և ասել, որ այստեղ էլ եղած հարցերի մինչ օրս լուծված չլինելու մեջ, մեղավորության առյուծի բաժինը կրկին մերն է, տարիներ շարունակ նույն դեմքերը, նույն մարդիկ շահարկելով  մեզ համար Սրբության Սրբոց  հարցերը պաշտոն և գումար են ստացել, գումարը վերջանալուց, կամ պաշտոնը կորցնելուց հետո, նրանք կրկին սկսել են շահարկել մեր քաղաքական խնդիրները և կրկին գումար ու պաշտոն են ստացել։ Այս սխեման տեսնելուց հետո, խնդրում եմ ինձ ասեք, թե ինչու պետք է Թբիլիսին մեր հարցերին լուրջ վերաբերվի, այստեղ ամենամեծ մեղավորը մեր ժողովուրդն է, ով չի մերժում նման գործելաոճը և ամեն անգամ նույն գետն է մտնում:

– Դուք երեւի տեղյակ եք, որ բավականին վերջերս թուրքական «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման հետ սերտ կապ ունեցող ASİMDER կազմակերպության ղեկավար Գեկսել Գուլբեյը հայտարարել էր, որ իբր ԱՍԱԼԱ-ն եկել է Ջավախք ու հիմնել Վիրք-Երկիր կազմակերպություն, որպեսզի իրագործի ռուսական քաղաքականությունը Սամցխե-Ջավախք տարածաշրջանում։ Այս ամենից բացի ադրբեջանական լրատվամիջոցները բավականին հաճախ են արծարծում այսպես կոչված «Ջավախքյան անջատողականության» թեման, որտեղ գրեթե միշտ Ձեզ հիշատակում են որպես սեպարատիստ։ Ձեր կարծիքով արդյոք արժե՞ հակազդել նման անլուրջ ապատեղեկատվություններին եւ եթե այո, ապա ո՞րն է դրանց ստին հակազդման ճիշտ տարբերակը։

– Գիտեք ինչ, այստեղ հարցը այն է, թե արդյոք այս հայտարարությունները տեղավորվում  են «անլուրջ ապատեղեկատվության» շրջանակների մեջ, թե դուրս են գալիս դրանից և ունեն հեռուն գնացող նպատակներ։ Ես քիչ թե շատ ավելի տեղեկացված եմ և երբ գիտես, որ Գուլբեյը՝ սուլթան Էրդողանի շրջապատից է, երբ գիտես, որ Գուլբեյը՝ ում հետ է հանդիպում Բաքուներում և այլ մայրաքաղաքներում, և երբ այս ամենին ավելացնում ես այն բաց,  ափաշքյարա տեղեկությունը, այն է սուլթան Էրդողանի տարածաշրջանային նկրտումները ու քաղաքական ախորժակը,  սկսում ես մտածել, որ նրա հայտարարությունը, ոչ թե թուրք-ազերիական հերթական էժանագին  «անլուրջ ապատեղեկատվություն»  է, այլև բավականին  լուրջ, հեռուն գնացող գործընթացի մի բաղադրիչն է, ցավոք սրտի ինչպես տեսնում ենք Թուրքիային այսօր էլ է հաջողվում մանևրել Ռուսաստան-Արևմուտք հակասությունների դաշտում և մի տեղ խաբելով, մի տեղ շանտաժի ենթարկելով, մի այլ տեղ ձեռք համբուրելով նա շարժվում է դեպի իր գեր նպատակը։ Իսկ փոքրիկ Վրաստանին մեն մենակ դժվար է դիմակայել այս էքսպանսիային, մեր ունեցած միջոցները չեն բավարարում այս խնդրին լուծում տալու համար, հակառակ կողմում Ռուսաստանի Դաշնության հետ եղած կոնֆլիկտային իրավիճակն է, որը Թուրքիան նույնպես կարողանում է ծառայեցնել հոգուտ իր շահերի, ինչ որ մի տեղ Ռուսաստանին էլ է ձեռք տալիս այս իրավիճակը, նա կարծես վրեժ է լուծում իր դուրս բերված ռազմաբազաների համար։ Ի՞նչ անել, օգնություն սպասել Եվրոպայից, Եվրոպան ինքն է դարձել նույն էքսպանսիայի զոհը, վկան օր-օրի թուրքացող Գերմանիան։

Անշուշտ պետք չէ սպասել, գործել է պետք, սակայն այստեղ էլ կարծես ամեն ինչ հաշվարկել են, քաղաքական վերնախավի մի հատվածին կարողացել են «համագործակցության» դաշտ մտցնել, շնորհիվ տարիներով մշակված տարաբնույթ մեխանիզմների, մի ստվար հատվածը անհասկանալի խոր թմբիրի մեջ է, գիտակցողների փոքրիկ հատվածն էլ, վախենում է մտնել այս դաշտ, քանզի անշնորհակալ գործ լինելուց բացի, այս դաշտը վտանգավոր է։ Եվ վայրկյանների ընթացքում, համարձակները կարող են վերածվել քաղաքական դիակի, էլ չեմ ասում, որ կարող են ենթարկվել քրեական հետապնդման՝  Ռուսաստանի Դաշնության գործակալ, կամ անջատողական լինելու մեղադրանքով։

Այստեղ կարող էին խիստ օգտակար աշխատանք տանել վրաց և հայ հոգևորականները, սակայն ինչպես տեսնում ենք նրանք էլ ժամանակ չունեն ներկայով զբաղվելու, նրանք ավելի շատ զբաղված են պատմությամբ և ոչ մի տեղ չտանող վիճաբանությամբ, թե որ եկեղեցին, որ մի Քրիստոնեա Ժողովրդին է պատկանում։ Հասկանու՞մ եք , որտեղ է աբսուրդը, ես հիմնականում լավատես եմ և գիտակցում եմ, ցանկացած լաբիրինթոս էլ ունի նվազագույնը գոնե երկու ելք, սակայն մեկ-մեկ տեսնելով այս ամենը, մտածում եմ Աստված մեր երկու Քրիստոնեա ազգերին չի ներելու, այս անհեռատես, անպատասխանատու պահվածքի համար:

– Սամցխե-Ջավախքի խնդիրների մասին խոսվում է արդեն քառորդ դար։ Սակայն խնդիրներից շատերը ոչ միայն չեն լուծվում այլ եղածներին հաճախ ավելանում են նոր խնդիրներ։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ կառուցողական քայլ պետք է նախաձեռնեն Սամցխե-Ջավախքի քաղաքական ու հասարակական գործիչները, որպեսզի Վրաստանի իշխանությունները լսեն նրանց ու ժողովրդավարական երկրին վայել պատրաստակամություն դրսեւորեն հանդիպել ու քննարկվել բոլոր կուտակված խնդիրները։

– Այս հարցի պատասխանը, վերևում արդեն կա, ներկա իշխանությունները միշտ էլ պատրաստ են հանդիպելու լսելու քննարկելու, անկախ նրանից թե ներկայացվող հարցը ինչ սրության է։ Չեմ ուզում կրկնվել, սակայն միանշանակ խնդիրը մեզանում է, մեր գործիչներից շատերը մեր հարցերը դարձնում են մանրադրամ, մանրելով սեփական զավակներին պաշտոնների նշանակելու գործընթացի վրա։

Հարցազրույցը վարեց Էդուարդ Այվազյանը

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85