Ֆինանսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Կոնվերս Բանկն արժանացել է  Euro STP Excellence Award 2017 մրցանակին
12/02/2018 17:35
Կիսվել

Կոնվերս Բանկն արժանացել է Euro STP Excellence Award 2017 մրցանակին

Կոնվերս Բանկը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և աննախադեպ աճի շնորհիվ արժանացել է բելգիական KBC Bank N.V. առաջնակարգ բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2017” մրցանակին: Մրցանակը Բանկին շնորհվել է  «փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ»:

Այս հեղինակավոր մրցանակը վկայում է այն մասին, որ Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված որակի բարձր չափանիշներին: Փոխանցումները մշակվում են բացառապես ավտոմատ կերպով՝ առանց մարդկային միջամտության, ինչն ապահովում է փոխանցված գումարի շահառուին հասնելու մաքսիմալ արագություն:

«Մրցանակը Բանկին շնորհվել է  գործառնական գերազանցության բարձր մակարդակ ապահովելու համար»

«Սա կրկնակի ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2017թ.-ի ընթացքում SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների արձանագրված զգալի քանակային աճին զուգահեռ կարողացել ենք պահպանել որակի սահմանված բարձր մակարդակը»,- ասաց Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

KBC Bank N.V. առաջատար բելգիական բանկի և Կոնվերս Բանկի միջև համագործակցությունը ունի ավելի քան տասնամյա պատմություն, որը ներառում է ինչպես թղթակցային հարաբերությունների, այնպես էլ առևտրի ֆինանսավորման ոլորտը՝ տարեցտարի արձանագրելով փոխգործակցության ընդլյանման կայուն առաջընթաց:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72