Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ․ ՎԶԵԲ-ի առաջին հակադարձ ռեպո գործարքը Հայաստանում
03/04/2018 15:21
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ․ ՎԶԵԲ-ի առաջին հակադարձ ռեպո գործարքը Հայաստանում

ՎԶԵԲ-ը ֆինանսավորել է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ին 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով ՀՀ պետական պարտատոմսերի ապահովությամբ Գործարքը երաշխավովել Frontclear-ի կողմից

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) իր առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ, որը Հայաստանի առաջատար բանկերից է:

ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ: Գործարքը երաշխավորվում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացվածառաջատար կազմակերպություններից մեկի՝ Frontclear-ի կողմից, որը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից: Նշենք, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դինամիկ զարգացող ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2004 թ.-ին: Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային և փրայվիթ բանկի սկզբունքներին, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ֆինանսական հատվածում բրոքերային ծառայություններին և իրացվելիության կառավարմանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.armswissbank.am:

Հակադարձ ռեպո գործարքի իրականացումը հանդիսանում է ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամի և տեղական կապիտալի շուկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն մաս:

Գործարքը ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակներում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:

Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ, որը ապահովել է Հայաստանում ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների համար իրավական և կարգավորող դաշտի ներդնումը: Այս իրավական բարեփոխմանը աջակցել են նաև ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամները:

ՀՀ դրամով արտահայատված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին և միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն  տեղական դրամական շուկաների զարգացման  համար, այլ նաև հանդիսանում է այդ շուկաների մասնակից:

———–

Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը կենտրոնացած է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն և ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա: Frontclear-ը նպաստում է տեղական ֆինանսական հաստատությունների կողմից միջբանկային շուկաներ մուտք գործելը՝ նրանց վարկային ռիսկի ապահովագրման համար երաշխիքների տրամադրման միջոցով:

Basel III-ին համապատասխան Frontclear-ի երաշխիքները նախատեսում են ISDA-ի պայմանագրերերի վաղաժամկետ դադարեցման և GMRA-ի շրջանակներում համապատասխան պահանջների դիմաց վճարման իրականացում: Նշված երաշխիքներն իրենց հերթին փոխերաշխավորված են KfW-ի կողմից, որը հանդիսանում է AAA վարկանիշ ունեցող զարգացման ֆինանսական հաստատություն է: Երաշխիքները ապահովված են նաև տեխնիկական աջակցության ծրագրով (FTAP):

FTAP-ը իրականացնում է միջբանկային առևտրին խոչընդոտող, գործառնական և երկրի ռիսկերի նվազեցման ուղղությամբ թիրախային և ծրագրավորված գործընթացների ներդրման տեխնիկական աջակցությունբանկերում : Frontclear-ը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից, մասնավորապես BMZ, DFID, FSDA, FMO, EBRD, Proparco և TCX-ի կողմից: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.frontclear.com:

11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14