ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՈՐԱԿԱՎՈՐՎԵԼ Է 6 ՀԱՇՎԱՊԱՀ
ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ամփոփվել են նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Քննությանը մասնակցած 15 դիմորդներից որակավորված հաշվապահի վկայական է շնորհվել 6-ին: Հրավիրված դիմորդներից մեկը չի ներկայացել քննությանը:
2009 թվականի ընթացքում կազմակերպված հաշվապահների որակավորման 4 քննություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 46 դիմորդ, որոնցից 20-ը որակավորվել է:
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 29-ի դրությամբ ուժի մեջ է հաշվապահի որակավորման 163 վկայական: