ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՆՎԵԼ Է 53.61 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ մայիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52.615.253 ԱՄՆ դոլար` 370.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 49.730.834 ԱՄՆ դոլար` 372.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 600.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 371.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: