ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 12-ին կենտրոնական բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը`12% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 12-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: