Ֆինանսական

USD BUY - 392.00+2.00 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 74.29-0.27 WTI - 70.99-0.14
COMEX:  GOLD - 2671.90+0.23 SILVER - 31.07+0.23
COMEX:  PLATINUM - 924.50-0.34
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.54-0.07 EUR/GBP - 1.0514+0.11
FOREX:  EUR/USD - 1.0514+0.11 GBP/USD - 1.2636+0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39457.49-0.03 TOPIX - 2738.33-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 19795.49-0.88 SSEC - 3386.33-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
16/12/2024  CBA:  USD - 393.82-0.19 GBP - 497.95-0.35
16/12/2024  CBA:  EURO - 413.08-0.16
16/12/2024  CBA:  GOLD - 33667.84-336.74 SILVER - 389.15-14.70
Կոնվերս Բանկ. Հայտարարվում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկը
11/07/2018 15:00
Կիսվել

Կոնվերս Բանկ. Հայտարարվում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկը

Արձագանքելով  Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում  է կայացրել  զիջելու  ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց  անհուսալի դասակարգված  վարկերի գծով հաշվարկված տույժերը՝  վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով:

Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը: Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները:

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը  քննարկելու համար։

Բանկից տեղեկացրին նաև, չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման  ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված  վարկերի վրա:

Կոնվերս Բանկ. Հայտարարվում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկը

16/12/2024
դրամ
Դոլար (USD)
393.82
-0.19
Եվրո (EUR)
413.08
-0.16
Ռուբլի (RUR)
3.78
-0.05
Լարի (GEL)
140.02
+0.30
33667.84
-336.74
Արծաթ
389.15
-14.70