
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 03/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` հունիսի 3-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանած փոխարժեքների համաձայն ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի նվազում, դրամի փոխարժեքը աճել է միայն ֆունտի նկատմամբ և դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը չի փոխվել:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ չի փոխվել և մնացել է 369.93 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 6.97 դրամով և կազմել է 612.59 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը աճել է 3.94 դրամով և կազմել է 526.04 դրամ մեկ եվրոյի դիմաց և ռուսական ռուբլու փոխարժեքը աճել է 0.07 դրամով և կազմել է 12.09 դրամ մեկ ռուբլու դիմաց: