Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ատոմ Ջանջուղազյան. ՀՀ հաջորդ տարվա բյուջեի հիմնական նպատակ է երկրի մրցունակության բարձրացումն է
01/11/2018 19:22
Կիսվել

Ատոմ Ջանջուղազյան. ՀՀ հաջորդ տարվա բյուջեի հիմնական նպատակ է երկրի մրցունակության բարձրացումն է

Հայաստանի հաջորդ տարվա բյուջեն չի կազմվել զրոյից, ոչ էլ դրա կազմումը շարունակվել է ամբողջությամբ ընթացիկ բյուջեի նույնությամբ:  Ամեն ինչ գնահատվել է զարգացման մեջ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նոյեմբերի 1-ի Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց՝ ընթացիկ և հաջորդ տարվա բյուջեների մեջ տրամաբանությունը պահպանվո՞ւմ է արդյոք: «Տարբեր կառավարություններ են եղել, բովանդակության իմաստով բնականոն շարունակություն կա՞ արդյոք: Նաև՝ որո՞նք են լինելու այն կառույցները, որոնց գործունեությունն աննպատակահարմար է և կասեցվելու է»,- հարցրեց պատգամավորը:

Ջանջուղազյանն ընդգծեց, որ պիտի կարողանալ չկապել շարունակականությունն առանձին իրադարձությունների, գործողությունների հետ: «Եթե ամեն անգամ պլանավորենք, որ զրոյից սկսենք մի բան անել, նույն տեղում կմնանք: Մենք հիմնական նպատակ ենք տեսնում մեր երկրի մրցունակության բարձրացում: Ավելի լավը դառնալ զրոյից սկսած, անհնար է: Մնացածներն այդպես չեն անում: Զրոյից սկսելը արդարացում չունի: Սակայն շարունակականությունը չի նշանակում, որ պետք է ամբողջը նույնությամբ շարունակենք: Դա նշանակում է, որ մենք պետք է ամեն ինչ գնահատենք զարգացման մեջ: Եվ այդ փոփոխությունները ինքնանպատակ չեն կարող լինել»,- ասաց Ջանջուղազյանը:

Անդրադառնալով երկրորդ հարցին՝ նա նշեց, որ մի քանի կառուցվածքային միավորների արդիականությունը կորել է, և պետք է դադարեցնեն դրանց գործունեությունը: Այն, ինչը լավ է, պետք է շարունակել և զարգացնել, իսկ այն, ինչն այսօրվա կարիքներին չի համապատասխանում, անկախ նրանից, թե ինչու է դրան հասել, պետք է փոխել: Ջանջուղազյանը վստահեցրեց, թե այն կառույցները,  որոնք լավն են և մեր երկրի զարգացման տեսակետից կարևոր են, չեն դադարեցնի իր գործունեությունը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08