Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Իմ Քայլը դաշինքի պատգամավոր. Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել
23/01/2019 15:07
Կիսվել

Իմ Քայլը դաշինքի պատգամավոր. Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել

parliamentmonitoring.am-ը զրուցել է ՃՈ պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Ազգային ժողովում. Ձեզ համար միանգամայն նոր համակարգ է:

– Բավական ակտիվ աշխատանք է ընթանում: Բոլոր հարցերի վերաբերյալ բավական լուրջ քննարկումներ ծավալվեցին, ինչը նպաստում է, որ օբյեկտիվ և օպտիմալ կարծիք ձևավորվի: Սա ողջունելի է:

– Ո՞ր հանձնաժողովում եք աշխատելու:

– Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

– Դուք ՃՈ պետի տեղակալն էիք և համակարգի մաս էիք կազմում: Հիմա, փաստորեն, մաս եք կազմում նոր իշխանության: Ինչպե՞ս ստացվեց այդ տրանսֆորմացիան:

– Բոլոր քաղաքական իրադարձությունների ժամանակ ոստիկանությունը եղել է և կլինի ապաքաղաքական կառույց: Ես, որպես սպա, կատարել եմ իմ ծառայողական պարտականությունները, բնականաբար, քաղաքական գործիչ չեմ եղել: Նշանակություն չունի, թե ինչ ուժ է այսօր կառավարում, կարևոր է, որ ուժային կառույցները գործեն օրենքին խիստ համապատասխան ու կատարեն իրենց գործառույթը:

– Բայց նախկինում ներքին համակրանք ունեցե՞լ եք ընդդիմության նկատմամբ:

– Յուրաքանչյուր ժամանակահատված թելադրում է նաև տրամադրությունների, որոշումների ու համակրանքների փոփոխություն: Այս խիտ քաղաքական անցուդարձը Հայաստանի Հանրապետությունում իմ մեջ այլ որոշումներ կայացնելու հիմքեր է առաջացրել, ու ես կայացրել եմ իմ որոշումը:

– Դուք այժմ մի իշխանության մեջ եք, որը դեմ էր ճանապարհներին արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրելուն: Նիկոլ Փաշինյանը կտրականապես դեմ էր դրան: Դուք, որպես ոլորտի մասնագետ, արդարացված համարո՞ւմ եք այդ դիրքորոշումը:

– Մարդկային գործունեության բոլոր ոլորտներում ավտոմատիզացման պրոցեսն անխուսափելի է: Դրա դրսևորումն են նաև տեսահսկման սարքերը, որոնք արդյունավետ են, քան տվյալ տարածքում մարդկային ուժի կիրառումը: Այդ սարքավորումների կիրառման արդյունքում բավականին լավ արդյունքներ ենք ունեցել: Այո, ես այդ համակարգին անցնելու հարցում լուրջ դերակատարում եմ ունեցել և փորձելու եմ ավելի զարգացնել համակարգը: Կարծում եմ, որ Հայաստանի վարչապետը դեմ է եղել ոչ թե այդ համակարգին, այլ տուգանքների կիրառման պրակտիկային: Իշխանության գալով այդ պրակտիկան էապես փոխվեց, մեղմացվեց: Բացի դա, կլինեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք էապես կնվազեցնեն տուգանքների չափերը, կկիրառվեն տուգանային միավորներ, որոնք կբարձրացնեն ճանապարհային երթևեկության անվտանգությունը և, որպես երկրորդական էֆեկտ, կնվազեցվի սոցիալական բեռը: Այս ամենը կլինի վարչապետի հանձնարարությամբ: Բացի այդ, աննախադեպ քայլ կատարվեց՝ 13 մլրդ դրամի տուգանք համաներվեց:

– Ասում եք՝ ավտոմատացված համակարգի զարգացումն անխուսափելի է. ուրիշ ի՞նչ նոր քայլեր են իրականացվելու:

– Ճանապարհային ոստիկանության կառուցվածքը փոխվելու է: Լուրջ բովանդակային փոփոխություններ են իրականացվելու: Ճանապարհային ոստիկանության հիմքի վրա կստեղծվի հասարակական անվտանգության ոստիկանություն, ժողովրդական լեզվով ասած՝ պարեկային ոստիկանություն:

– Այսինքն Ճանապարհային ոստիկանություն չի՞ լինելու:

– Ոչ, Ճանապարհային ոստիկանություն, որպես այդպիսին, չի լինելու, լինելու է հասարակական անվտանգության ոստիկանություն, որի գործառույթների մեջ կմտնի բոլոր իրավախախտումներին, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության խախտումներին արձագանքելը: Սա մեծ փոփոխություն է: Շուտով այս հարցով քննարկումներ կլինենին նաև Ազգային ժողովում:

– Դուք տուգանքների համաներումը համարում եք ճի՞շտ քայլ …

– Իհարկե, նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել:

– Բայց շատերը պնդում են, որ պետության կողմից այդ քայլը նպաստեց, որ շատ վարորդներ մնան նույն օրինախախտը:

– Համաներման հետ բացարձակ կապ չունի վարորդների որոշ խմբի սանձարձակ լինելը: Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում վարորդների ավելի քան 85%-ը բավականին կարգապահ են և տարեկան կատարում են մինչև 5 խախտում: Մենք խնդիր ունենք վարորդների 1-2%-ի հետ, որոնք օգտվում են ոչ թե համաներումից, այլ այն հանգամանքից, որ տուգանքների կիրառման պրակտիկան շատ է մեղմացվել այսօր:

– Պարոն Խաչատրյան, նախկին ընդդիմությունը հայտարարում էր, որ արագաչափերի բիզնեսը պատկանում է Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանին: Դա ճի՞շտ էր:

– Ամբողջ տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց, դեռևս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է ,Սեքյուրիթի դրիմե կազմակերպությանը և որևէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքըպատկանում է պետությանը և այդ գործառույթը իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ:

-Այսինքն, հերքո՞ւմ եք հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին:

-Այո:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12