ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՃԱՌՎԵԼ Է 65.3 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ հունիսի 1-5-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 50.610.562 ԱՄՆ դոլար` 368.97 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 65.358.448 ԱՄՆ դոլար` 370.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 100.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 370.35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: