ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ – ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԻ ՍՏԱՑՈՒՄՆ ՕՐԵՐԻ ՀԱՐՑ Է
Ռուսական կայունացման վարկի ստացումն օրերի հարց է: Այս մասին այսօր լրագրողներին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` նշելով, որ վավերացման եւ ստացման գործընթացը բավականին արագ է ընթանում:
Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 500 մլն դոլար վարկի համաձայանգիրը ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է հունիսի 2-ին: Մինչ այդ ներհանրապետական ընթացակարգերի իրականացումը պահանջել է շուրջ 13 օր:
Կայունացման այս վարկը Հայաստանում ուղղվելու է ճգնաժամի ազդեցության մեղմմանը: