Ֆինանսական

USD BUY - 373.00-0.50 USD SELL - 376.00-0.50
EUR BUY - 438.00+3.00 EUR SELL - 444.00+3.00
OIL:  BRENT - 98.16+4.14 WTI - 96.97+0.41
COMEX:  GOLD - 4742.40-0.41 SILVER - 75.52-1.05
COMEX:  PLATINUM - 2094.60+1.42
LME:  ALUMINIUM - 3607.50+3.12 COPPER - 13053.50+1.62
LME:  NICKEL - 17698.00+2.65 TIN - 48260.00+0.57
LME:  LEAD - 1922.00+0.00 ZINC - 3317.00-0.48
FOREX:  USD/JPY - 159.11-0.05 EUR/GBP - 1.1762+0.36
FOREX:  EUR/USD - 1.1762+0.36 GBP/USD - 1.3509+0.38
STOCKS RUS:  RTSI - 1124.88+0.85
STOCKS US: DOW JONES - 48218.25+0.63 NASDAQ - 23183.74+1.23
STOCKS US: S&P 500 - 6886.24+1.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 57877.39+2.43 TOPIX - 3755.27+0.87
STOCKS CHINA:  HANG SENG - 25872.32+0.82 SSEC - 4026.63+0.95
STOCKS EUR:  FTSE100 - 10582.96-0.17 CAC40 - 8235.98-0.29
STOCKS EUR:  DAX - 23742.44-0.26
14/04/2026  CBA:  USD - 375.19+0 GBP - 508.8+4.73
14/04/2026  CBA:  EURO - 442.61+3.86
14/04/2026  CBA:  GOLD - 56968-616 SILVER - 897.04-14.23
2018թ.-ին ՀՀ բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 14.09%-ով
18/02/2019 11:28
Կիսվել

2018թ.-ին ՀՀ բանկերի մուծած հարկերի ծավալն աճել է 14.09%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2018թ. 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարած հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2018թ. արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2017թ.-ի համեմատ աճել է 2.11%-ով կամ 0.126 մլրդ դրամով և կազմել 6.12 մլրդ դրամ։ Բանկը ընդհանուր ցուցակի 22-րդ հորիզոնականում է։

Երկրորդ հորիզոնականում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 6.02 մլրդ դրամ։ 2017թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 43.9%-ով կամ 1.84 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 24-րդ հորիզոնականում է։

Երրորդ տեղում Ինեկոբանկն է՝ 4.85 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 59.51%-ով կամ 1.81 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում է։

Չորրորդը Արդշինբանկն է՝ 4.62 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է անկում 2.29%-ով կամ 0.108 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 31-րդ հորիզոնականում է։ Բանկը ընդհանուր ցուցակի 36-րդ հորիզոնականում է։

ՎՏԲ-Հայաստան բանկը հինգերորդն է՝ 4.1 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է անկում 2.43%-ով կամ 0.102 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 38-րդ հորիզոնականում է։

Վեցերորդ տեղում է Հայբիզնեսբանկը՝ 4.09 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 0.801 մլրդ դրամով կամ 24.34%-ով։ Բանկը ընդհանուր ցուցակի 39-րդ հորիզոնականում է։

Կոնվերս բանկը յոթերորդն է՝ 3.55 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 43.09%-ով կամ 1.07 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 48-րդ հորիզոնականում է։

Հայէկոնոմբանկն ութերերդն է՝ 2.58 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 44.88%-ով կամ 0.8 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 66-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն իններորդն է՝ 2.28 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է անկում 14.88%-ով կամ 0.399 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 74-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը տասերորդն է՝ 2.14 մլրդ դրամ։ 2017թ. համեմատ արձանագրվել է աճ 4.49%-ով կամ 0.092 մլրդ դրամով։ Բանկը ընդհանուր ցուցակի 81-րդ հորիզոնականում է։

Արմսվիսբանկը 11-րդն է՝ 2.11 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 15.13%-ով կամ 0.278 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 83-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սս Բանկ Հայաստանը 12-րդն է՝ 1.83 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 93.84%-ով կամ 0.887 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 98-րդ հորիզոնականում է։

ԱյԴի բանկը 13-րդն է՝ 1.53 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 44.55%-ով կամ 1.23 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 107-րդ հորիզոնականում է։

Էվոկա բանկը 14-րդն է՝ 1.16 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է անկում 12.23%-ով կամ 0.162 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 142-րդ հորիզոնականում է։

Մելլաթ բանկը 15-րդն է՝ 0.867 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 48.84%-ով կամ 0.285 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 192-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 16-րդն է՝ 0.534 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 53.54%-ով կամ 0.186 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 297-րդ հորիզոնականում է։

Արցախբանկը 17-րդն է՝ 0.22 մլրդ դրամ։ 2017թ.-ի համեմատ արձանագրվել է աճ 4.07%-ով կամ 0.008 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 664-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից ընդհանուր առմամբ մուծվել է 48.63 մլրդ դրամ հարկ, ինչը 2017թ. համանման ցուցանիշը* գերազանցում է 14.09%-ով կամ 6.01 մլրդ դրամով։

Բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 5.25%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 15/02/19 դրությամբ՝ 487.51 դրամ) , ապա բանկերի կողմից մուծված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 99.76 մլն դոլար։

2018թ.-ին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ +1.84 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով՝ Էյչ-Էս-Բի-Սս Բանկ Հայաստանը՝ +93.84%։

*2017թ.-ին մուծված հակերի ընդհանուր ցուցանիշում հաշվի է առնված Առէկսիմբանկ Գազպրոմբանկի Խմբի մուծած 0.167 մլրդ դրամ հարկը։

14/04/2026
դրամ
Դոլար (USD)
375.19
+0
Եվրո (EUR)
442.61
+3.86
Ռուբլի (RUR)
4.9341
+0
Լարի (GEL)
139.26
+0.1
56968
-616
Արծաթ
897.04
-14.23