Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-Ի ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 100%-ՈՎ
05/06/2009 18:37
Կիսվել

ԵՐԵՔ ՏԱՐՈՒՄ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-Ի ԱԿՏԻՎՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 100%-ՈՎ

Այսօր` հունիսի 5-ին, տեղի ունեցած «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի տարեկան ընդհանուր ժողովում հաստատման է ներկայացվել բանկի 2008թ. գործունեության հաշվետվությունը:

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի ընդհանուր ակտիվները 2008-ի վերջին կազմել են 29 մլրդ 632.2 մլն դրամ, ինչը 2007թ. համեմատ աճել է 19.3 %-ով: Այսօր «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի բաժնետերերի 2008թ. տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ, ներկայացնելով ֆինանսական այս կազմակերպության նախորդ տարվա գործունեության ցուցանիշերն, այս մասին նշեց «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը:

Բանկի վարկային պորտֆելը նախորդ տարեվերջին կազմել է 12 մլրդ 189.6 մլն դրամ` 2007թ. նույն ցուցանիշից 32.9%-ով ավելի, շահույթը` 580,8 մլն դրամ, որը 2007թ. համեմատ աճել է 74.7%-ով: 2008թ. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը հաճախորդներից ներգրավել է 12 մլրդ 142.5 մլն դրամ, ինչը 2007թ. համեմատ աճել է 3.8%-ով: Դրա ընդհանուր կապիտալը նախորդ տարեվերջին հասել է 7 մլրդ 544.6 մլն դրամի` 2007թ. նույն ցուցանիշից 69%-ով ավելի: 2008թ. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը թողարկել է 400 միլիոն դրամի 40.000 արժեկտրոնային պարտատոմս, որոնց ծավալը 60%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: 2008թ. այն հայտարարել է փոքր ու միջին բիզնեսի վարկավորման երկու նոր ծրագրի մեկնարկի մասին: Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը 2008-ին դարձել է այս բանկի բաժնետեր. դրա մասնակցությունը բանկի կապիտալում կազմել է 25%, ինչի արդյունքում անցյալ տարի այս բանկի կապիտալը համալրվել է 1 մլրդ 340.5 մլն ՀՀ դրամով: 

2008թ. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի եւ ՀՀ ԿԲ-ի միջեւ կնքված վարկային պայմանագրով բանկն ընդգրկվել է ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «KFW»-ի կողմից իրականացվող ՀՀ-ում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացման վարկային ծրագրում:

Ժողովին ներկա գտնվող ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը իր հերթին նշել է, որ վերջին 3 տարում բանկի ակտիվներն աճել են 100 տոկոսով: Այն այժմ Հայաստանի առեւտրային բանկերի կտրվածքով առաջին տեղում է ստանդարտ վարկերի գծով. վերջիններս կազմում են ընդհանուր վարկերի 98 տոկոսը: Դա, ԿԲ նախագահի գնահատմամբ, ռիսկերի կառավարման եւ բարձրորակ աշխատանքի արդյունքն է:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83