Ֆինանսական

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Կոնվերս Բանկ. շահավետ առաջարկներ՝ կանանց տոների կապակցությամբ
07/03/2019 16:57
Կիսվել

Կոնվերս Բանկ. շահավետ առաջարկներ՝ կանանց տոների կապակցությամբ

Կոնվերս Բանկը շնորհավորում է կանանց գարնանային տոների կապակցությամբ և հանդես գալիս մի քանի անակնկալով:

«Ավանդական ակցիաներից բացի, Կոնվերս Բանկը այս տարի հանդես է գալիս նոր՝ ևս մեկ գրավիչ առաջարկով. միամսյակի ընթացքում Բանկի գործընկերային ցանցում անկանխիկ գնումներ կատարած և առավելագույն Գարնանային միավորներ կուտակած քարտապանը նվեր կստանա Շրի Լանկա հանգստի ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար: Իսկ կուտակած միավորների քանակով երկրորդ և երրրորդ տեղերը զբաղեցրած անձանց նույնպիսի ուղեգրեր կտրամադրվեն՝ համապատասխանաբար 50 և 30 տոկոս զեղչով»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի պետ Կարինա Վոլկովան:

Գործարկված այլ ակցիաների շրջանակներում, Բանկն իր քարտապաններին է առաջարկում մինչև մարտի 9-ը կատարել անկանխիկ գնում/ գնումներ, վճարել Բանկի POS տերմինալներով և ստանալ գումարի 10 տոկոսի չափով CashBack, իսկ մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում Woman’s քարտեր ստանալ արտոնյալ պայմաններով: Մասնավորապես, Woman’s քարտերի սպասարկման վճարը գործողության ամբողջ ընթացքում կզեղչվի 50%-ով, իսկ քարտապաններին մինչև 1 մլն դրամի չափով, մինչև 36 ամիս ժամկետով, 16-17 տոկոս տարեկան դրույքաչափով դրամային վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի:

«2011թ ներդրված Woman’s քարտեր Կոնվերս Բանկի ամենապահանջված քարտային պրոդուկտներից են: Woman’s քարտերը մշակվել են հատուկ կանանց համար՝ հաշվի առնելով նրանց նախասիրությունները, և կանանց հնարավորություն ընձեռելով պարբերաբար օգտվել տարբեր զեղչային, գումարի հետվերադարձի ակցիաներից՝ ինչպես Բանկի գործընկեր հագուստի, օծանելիքի բրենդային խանութներում, ռեստորաններում, այնպես էլ գեղեցկության սրահներում, մարզասրահներում և այլն»,- եզրափակել է Կարինա Վոլկովան:

Մանրամասներ.

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/06/srilankawomans/

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/cashbackwomans/

https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/05/womanscardcredit/

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65