Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ. ներդրվել է մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգ
27/03/2019 11:39
Կիսվել

ՊԵԿ. ներդրվել է մեծ ծավալի տվյալների (Big Data) անալիտիկ հաշվետվությունների համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն ներդրել է մեծ ծավալի տվյալների (Big Data)  վերլուծության հիման վրա գործող անալիտիկ հաշվետվությունների համակարգ:  Նոր գործիքակազմը հնարավորություն է տալիս ռիսկերի վերլուծության և կառավարման ընթացքում օգտագործել տարատեսակ կառուցվածքի շտեմարաններ՝ առանց ծավալի և ձևաչափի սահմանափակումների: Մաքսային և հարկային ոլորտների վերաբերյալ կատարել և ցուցադրել մեծածավալ  վերլուծություններ՝ հաշված րոպեների ընթացքում:

Ալինա Ավետիսյան- ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ

Մասնագետների դիտարկմամբ՝ մեծ ծավալի տվյալների շտեմարանը կամ Big Data-ն՝ բավականին ճկուն  գործիք է: Հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ ներկայացնել տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվական բազայի տվյալները, մակրո և միկրո հարթություններում իրականացնել տնտեսական վերլուծություններ, տարբեր հարկատեսակների վերաբերյալ կազմել հաշվետվություններ: 

Արևիկ Խաչատրյան- ՀՀ ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գլխավոր հարկային տեսուչ

Անալիտիկ հաշվետվությունների համակարգի գործարկումը կարևորվում է ոչ միայն կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման, այլև բիզնես միջավայրի բարելամվան տեսանկյունից: Ժամանակակից տեխնոլոգիական լուծումների և ռիսկերի կառավարման նորարարական մոտեցումներով ձևավորված գործիքակազմը հնարավորությւոն է տվել  թիրախավորել առավել ռիսկային գործոնները՝  նպաստելով ապրանքների և տրանսպորտային միջոցների ֆիզիկական զննման դեպքերի քանակի և տեսակարար կշռի նվազեցմանը:

Ռաֆայել Գրիգորյան- ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և կառավարման բաժնի պետ

Եթե 2018-ի 3-րդ եռամսյակում զննման դեպքերի քանակը կազմել է 5975, ապա  4-րդ եռամսյակում՝ 4848: Իսկ տեսակարր կշիռն ընդհանուր դեպքերի մեջ 12.8 տոկոսից դարձել է 7.5 տոկոս:

Մեծ ծավալի տվյալների անալիտիկ հաշվետվությունների համակարգի կատարելագործմամբ ՊԵԿ-ը նախատեսում է առաջիկայում ներդնել «խելացի» ռիսկերի կառավարման համակարգ՝ արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մոտեցումների կիրառմամբ:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73