Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
08/06/2009 15:11
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԹԵՄԱՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի  19-ին, ժամը 10:00-ից մինչև 13:00-ը` ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի դահլիճում կկայանա «Partners for Financial Stability» (PFS) ծրագրի հետ համատեղ անցկացվելիք` կորպորտիվ կառավարման թեմաներին նվիրված աշխատանքային հանդիպումը: PFS ծրագիրը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և East-West Management Institute-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որը մեկնարկել է 1999թ.-ին և նպատակ ունի Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի երկրներին համալիր աջակցություն ցուցաբերելու` նրանց ֆինանսական հատվածի բարեփոխումների իրականացման գործում:

Հանդիպման հիմնական մասում PFS ծրագրի Տնօրեն Ջեֆրի Մազուլոն կներկայացնի կորպորատիվ կառավարմանը վերաբերող մի շարք թեմաներ, այդ թվում` օտարերկրյա գործող ընկերության կողմից կորպորատիվ կառավարման համակարգի ստեղծման և պահպանման օրինակը («քեյս-սթադի»), ինչպես նաև ԶԼՄ-ում կորպորատիվ կառավարման հետ կապված հարցերի լուսաբանման միջազգային փորձն ու առանձնահատկությունները: Հանդիպումն անցկացվելու է ինտերակտիվ եղանակով, մասնակիցներին հնարավորություն կընձեռվի իրենց ունեցած հարցերի պատասխանները ստանալու ինչպես ներկայացումների ժամանակ, այնպես էլ հանդիպման ավարտին: Կապահովվի ներկայացումների սինխրոն թարգմանությունը, հարցերն ու պատասխանները նույնպես կթարգմանվեն: Բոլոր մասնակիցները կստանան նաև հանդիպման նյութերի փաթեթը:

Տեղեկատվության կարգով նշենք, որ Ջեֆրի Մազուլոն ավելի քան 17 տարվա փորձ ունի կորպորատիվ կառավարման բնագավառում:  Աշխատելով Արևմտյան Եվրոպայում և Կանադայում, նա մանրամասնորեն ուսումնասիրել է տեղի ցուցակված ընկերությունների կորպորատիվ կառավարման փորձը: Այնուհետև` 2003թ.-ից մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրապայի երկրներում կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխումներին և կորպորատիվ կառավարման կանոնագրքերի մշակմանը: Պարոն Մազուլոն միջազգային բակալավրի կոչում է ստացել Ջորջթաունի համալսարանում և մագիստրոսի կոչում` Լոնդոնի բիզնես դպրոցում: PFS ծրագրի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուն զուգահեռ պարոն Մազուլոն դասավանդում է «Կորպորատիվ կառավարում» առարկան Գդանսկի համալսարանի Ամերիկյան իրավունքի դպրոցում (School of American Law): PFS ծրագրի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել նրա www.pfsprogram.org ինտերնետային կայքը:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83