Ֆինանսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Կոնվերս բանկ. 10 ուղեգիր դեպի Եվրոպա՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի շրջանակում
03/04/2019 13:08
Կիսվել

Կոնվերս բանկ. 10 ուղեգիր դեպի Եվրոպա՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի շրջանակում

Կոնվերս Բանկը, Վիզա միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում, հայտարարում է լոյալության հերթական ծրագրի՝ #ՎիզաԴեպիԵվրոպա ակցիայի մեկնարկի մասին:

«Այս աննախադեպ ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում ապրիլի 1-ից հունիսի 30-ը ներառյալ կատարել անկանխիկ գնումներ Վիզա վճարային քարտերով, կուտակել Աստղեր և մասնակցել եվրոպական 10-ը քաղաք՝ Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին, 10-ը ուղեգրի (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար) խաղարկությանը: Դրան մասնակցելու համար անհրաժեշտ է Visa վճարային քարտերով կատարել առնվազն 200.000 դրամի անկանխիկ գնում՝ ՊՕՍ տերմինալների միջոցով, հավաքել առավելագույն քանակով Աստղեր և մասնակցել վիճակահանությանը » ,- ասել են Կոնվերս Բանկում:

Եվրոպա ուղեգրերը նախատեսված են առավելագույն հանրագումարային քանակով Աստղեր կուտակած 10-ը անձանց համար, որոնք և ամփոփիչ միջոցառման ընթացքում՝ վիճակահանությամբ կընտրեն ճամփորդական իրենց ուղղությունը:

Բանկում հավելել են, որ նրանք, ովքեր չեն օգտվում Վիզա վճարային քարտերից, սակայն Ակցիային մասնակցելու ցանկություն ունեն, կարող են այդ քարտատեսակը Կոնվերս Բանկում ձեռքբերել 50 տոկոսով զեղչված սակագնով:

Նշենք, որ սա այս տարի Կոնվերս Բանկի կողմից իրականացվող 5-րդ լոյալության ակցիան է: Հաճախորդների խրախուսման նպատակով՝ տարեսկզից Բանկն իրականացրել է երկու քեշբեք ակցիա՝ նվիրված Սիրահարների տոնին և Կանանց տոներին: Woman’s քարտապանների համար ներկայում ընթացող խրախուսման ակցիայի շրջանակներում խաղարկվում է 3 ուղեգիր (յուրաքանչյուրը ՝ նախատեսված երկու անձի համար) Շրի Լանկա: Բանկի Մաստերքարդ քարտապանները հնարավորություն ունեն մասնակցել նաև Փարիզ՝ Դիսնեյ Լենդ ընտանեկան ուղեգրի (4 անձ) խաղարկությանը, որը կազմակերպվելու է Մաստերքարդ վճարային համակարգի կողմից:

Ակցիայի մանրամասները, Աստղերի հաշվարկման կարգը և ուղեգրի ծածկույթը՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/03/29/visatoeurope/ հղումով:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6