Ֆինանսական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի
03/04/2019 15:48
Կիսվել

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

2018թ․-ին, որը ներդրողների համար բավականին ծանր տարի էր, գումար վաստակել կարողացան հիմնականում այն թրեյդերները, որոնք որոշումներ կայացնելիս հիմնվել էին մաթեմատիկական մոդելների վրա։

Ուոլ-սթրիթը գրավում են համակարգչային հանճարները։ Ներդրողների համար ծանր տարում, երբ հեջ ֆոնդերի կառավարիչները գումարներ էին կորցնում, էլիտար թրեյդերները մաթեմատիկական մոդելների վրա (նման թրեյդինգն անվանում են քանակական) հիմնվելով են աշխատում՝ այդ կերպ առանձնանալով բազմությունից։ 2018թ․-ին ամենահաջողակ թրեյդերների և հեջ ֆոնդերի կառավարիչների կեսից ավելին որոշումներ կայացնելիս օգտվել է համակարգչային ալգորիթմներից։

Ընդհանուր առմամբ, 2018 թվականը հեջ ֆոնդերի համար խիստ անհաջող տարի էր։ Ըստ HFR-ի տվյալների՝ միջին վիճակագրական հեջ ֆոնդի կառավարիչների մոտ ներդրումներից վերադարձը կազմել է -4.07%։ Սա մի փոքր ավելի լավ արդյունք է քան ամերիկյան շուկայում արժեթղթերի ցուցանիշը, որն անցյալ տարի կազմել է 4.38%։ 2018թ․-ին 20 ամենահաջողակ հեջ ֆոնդերի կառավարիչները և թրեյդերները միասին ընդհանուր առմամբ վաստակել են 10,3 մլրդ դոլար։ Սա, իհարկե, մեծ գումար է, սակայն միևնույն ժամանակ ֆինանսական ճգնաժամից հետո ընդհանուր եկամտի ամենացածր ցուցանիշն է։

10.․Ջեֆրի Տալպինս- Element Capital Management-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար

2018թ․-ին Տալպինսի՝ մոլորակի ամենապահանջված հեջ ֆոնդերի կառավարչի ֆոնդը, արձանագրեց 17% եկամտաբերություն։ Այժմ Տալպինսի հեջ ֆոնդ Element Capital Management-ի կառավարմանն է հանձնված 17 մլրդ դոլար։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

9. Պոլ Թյուդոր Ջոնս-Tudor Investments Corporation-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար

Վերջին մի քանի տարիներին լեգենդար կառավարչի մակրո-հեջ-ֆոնդի արդյունքները անկայուն էին, սակայն 2018թ․-ին նրա ընկերությունը հետ վերադարձրեց իր նախկին անունը՝ արձանագրելով հիանալի արդյունքներ։ Պոլ Թյուդոր Ջոնսի հիմնական ֆոնդերից BVI Global-ը 10,3%-ի եկամտաբերություն է գրանցել։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

8. Իսրայել Ինգլանդեր-Millennium Management-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար

Իսրայել Ինգլանդերը հիմնադրել է Millennium Management-ը՝ 35 մլրդ դոլար ակտիվով հեջ ֆոնդը, որը հայտնի է իր «բազմաբնույթ կառավարչի» ռազմավարությամբ, երբ տասնյակ թիմեր տարբեր ակտիվների թրեյդինգի համար օգտագործում են տարբեր մոտեցումներ։ Այնուամենայնիվ, իր հաջողությունների զգալի մասի համար Millennium-ը պարտական է իր WorldQuant ստորաբաժանմանը, որըը զբաղվում է քանակական թրեյդինգով։ Անցյալ տարի Millennium-ին պատկանող հեջ ֆոնդը 4,8%-ի եկամտաբերություն է գրանցել։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

7. Դեյվիդ Շոու-D.E. Shaw-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 500 մլն դոլար

Կոլումբիայի համալսարանի ինֆորմատիկայի նախկին դասախոս Դեվիդ Շոուն հիմնել է մի թրեյդինգային կազմակերպություն, որն այժմ կառավարում է 50 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ։ 2018թ․-ին նրա Composite Fund ֆոնդն արձանագրել է 11% եկամտաբերություն։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

6. Դեվիդ Սիգել-Two Sigma Investments-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 700 մլն դոլար

Ջոն Օվերդեկը և Դեվիդ Սիգելը իրենց թրեյդինգային ընկերությունը՝ Two Sigma Investments-ը, դարձրել են աշխարհի ամենախոշոր հեջ ֆոնդերից մեկը։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

5. Ջոն Օվերդեկ-Two Sigma Investments-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 700 մլն դոլար

2018թ․-ին Օվերդեկի և Սիգելի ֆոնդերը հիանալի արդյունքներ են արձանագրել։ Օրինակ՝ Absolute Return ֆոնդն, որը պատկանում է Two Sigma-ին, գրանցել է 11% եկամտաբերություն, իսկ Compass ֆոնդն՝ 14%։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

4. Քեն Գրիֆֆին-Citadel-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 870 մլն դոլար

Քեն Գրիֆֆինն օգտագործել է թրեյդինգի քանակական և հիմնարար տեխնիկաները, որպեսզի Citadel-ը դարձնի 30 մլրդ դոլար արժողությամբ հեջ ֆոնդ։ 2018թ․-ը նրա համար հաջող էր․ կառավարչին հաջողվեց գրանցել անհավատալի արդյունքներ այն բանից հետո, երբ ֆինանսական ճգնաժամը գրեթե ոչնչացրել էր նրա ընկերությունը։ Citadel հեջ ֆոնդն անցյալ տարի գրանցեց 9,1% եկամտաբերություն։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

3. Ռեյ Դալիո-Bridgewater Associates-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 1 մլրդ դոլար

Ռեյ Դալիոյի Bridgewater Associates-ը՝ աշխարհի ամենախոշոր հեջ ֆոնդը, որը կառավարում է 160 մլրդ դոլար արժողությամբ ակտիվներ, 2018թ․-ին անկայուն արդյունքներ է արձանագրել. Bridgewater-ի ներդրումային ռազմավարությունն հիմնված է տվյալների վերլուծության և տնտեսական ու այլ ազդանշանների որոնման վրա։ Նրա Pure Alpha հեջ ֆոնդի եկամտաբերությունը կազմել է 14.6%։ Միևնույն ժամանակ All Weather խոշոր ֆոնդի եկամտաբերությունը նվազել է 6%-ով։

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

2. Մայք Պլատ-BlueCrest Capital Management-ի հիմադիր

Եկամուտը 2018թ․-ին։ 1,2 մլրդ դոլար

2015թ․-ին Մայք Պլատ-ի BlueCrest Capital Management-ը ամբողջ արտաքին կապիտալը վերադարձրել է ներդրողներին։ Այդ ժամանակվանից սկսած՝ BlueCrest-ի գործունեությունը բորսայում սկսեց ավելի քան հաջող ընթանալ։ 2018 թ.-ին ընկերության ներդրումներից վերադարձը կազմել է 25%:

Ուոլ-Սթրիթի արքաները․ ամենահաջողակ թրեյդերներն ըստ Forbes-ի

1. Ջիմ Սայմնս-Renaissance Technologies-ի հիմնադիրը

Եկամուտը 2018թ․-ին։ 1,6 մլրդ դոլար

Ջիմ Սայմնսը՝ պատմության ամենահայտնի քանակական թրեյդերը, գլխավորել է վարկանշային ցուցակը։ Նրա կողմից հիմնադրված Renaissance Technologies հեջ ֆոնդն այժմ կառավարում է 60 մլրդ դոլար ակտիվներ։ Սայմնսը դեռևս կարևոր դեր է խաղում ընկերությունում, չնայած նրան, որ 2010թ․-ին դուրս եկավ գործառնական կառավարումից։ Renaissance-ի կողմից ղեկավարվող հեջ ֆոնդերն 2018թ․-ին հաջող արդյունքներ են գրանցել։ Օրինակ՝ Renaissance Institutional Equities ֆոնդն բերեց 8,5% շահույթաբերություն, իսկ Renaissance Institutional Diversified Global Equities ֆոնդն՝ 10,3%։ Սայմնսի եկամուտներն ավելացրել է նաև Medallion ֆոնդը, որի կառավարման տակ է գտնվում 10 մլրդ դոլար։ Վերջինս ներդնում է միայն Սայմնսի, նրա գործընկերների և Renaissance-ի աշխատակիցների փողերը։

Որպեսզի կարողանա ընտրել հեջ ֆոնդերի 2018թ․-ի ամենաբարձր վարձատրվող կառավարիչներին և թրեյդերներին, Forbes-ն ուսումնասիրել է հեջ ֆոնդերի եկամտաբերության ցուցանիշները և փորձել է հասկանալ առևտրային համակարգն ու սեփականության կառավարմամբ զբաղվող բազմաթիվ ընկերությունների կառուցվածքը։ Սովորաբար հեջ ֆոնդերն գանձում են 2% միջնորդավճար և գործունեության արդյունքների վրա հիմնված հոնորար, որը կազմում է թրեյդինգից ստացված շահույթի 20%-ը, բայց արձանագրվել են նաև բազմաթիվ տատանումներ։ Բացի այդ, նշված գումարները ներառում են նաև կառավարչի ֆոնդում իր բաժնեմասից ստացված անձնական շահույթը կամ կորուստը։

Գումարները ներկայացված են մինչև հարկումը՝ հաշվի առնելով ընկերության ծախսերը և շահույթի բաշխման ծախսերը, և չեն ներառում հենց ներդրումային ընկերության՝ ֆոնդում բաժնեմասից շահույթը կամ վնասը կամ կառավարչի ներդրումային ավազանից դուրս կատարված ներդրումները։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88