Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
168 ժամ. Ու՞ր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը
30/04/2019 11:30
Կիսվել

168 ժամ. Ու՞ր է բյուջեի 900 մլն դոլարը. Սա՞ է ստվերի դեմ Փաշինյանի պայքարի արդյունքը

«168 ժամ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ անցած տարի պետական բյուջեն հարկերի տեսքով չի ստացել ավելի քան 900 մլն դոլար։ Ո՞ւր է այդ գումարը։

Հիշեցնենք, որ մինչեւ իշխանության գալը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ստվերային տնտեսության հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել առնվազն 30 տոկոսով։ Դա համարժեք է տարեկան լրացուցիչ շուրջ 800 մլն դոլարի, ինչը մեծ գումար է Հայաստանի պետական բյուջեի համար։

Մեկ տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է։ Թե նրան որքանո՞վ է հաջողվել ավելացնել բյուջեի եկամուտները, թողնենք մի կողմ։ Ուղղակի արձանագրենք, որ անցած տարի կառավարությունը նույնիսկ չկարողացավ լիարժեք կատարել հարկային մուտքերի ճշգրտված պլանը։ Ու դա՝ այն դեպքում, երբ իշխանափոխությունից հետո պատերազմ հայտարարվեց ստվերային տնտեսությանը եւ անպարտաճանաչ հարկատուներին։

Պարզվում է՝ պատերազմն այնքան էլ լուրջ արդյունքներ չի տվել։ Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի խոստումների, իշխանափոխությունից հետո եւս Հայաստանում շարունակում են պտտվել ստվերային ահռելի միջոցներ, որոնք շրջանցում են պետական բյուջեն։

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի, իրենց գնահատումներով՝ 2018թ. Հայաստանում 438 մլրդ դրամով պակաս հարկ է հավաքվել, քան պիտի հավաքվեր։ Խոսքը ստվերում ձեւավորվող հարկերի մասին է, որոնք պետական բյուջեն չի ստացել։

Եվ սա ասում է այն կառավարության ֆինանսների նախարարը, որն անհաշտ պայքար է հայտարարել ստվերային տնտեսությանը։ Այն գումարը, որի մասին խոսում է ֆինանսների նախարարը, համարժեք է պետական բյուջեի հարկային եկամուտների գրեթե 35 տոկոսին։ Սա, ըստ էության, Հայաստանի տնտեսության ստվերի գնահատականն է։

Հիմա տեսնենք, թե ինչքանո՞վ է հաջողվել նոր իշխանություններին կրճատել ստվերը։ Դրա համար անհրաժեշտ է ճշտել համախառն ներքին արդյունքի մեջ հարկերի տեսակարար կշիռը։

Անցած տարվա արդյունքներով՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում կազմել է 21 տոկոս։ 2017թ. համեմատ այն բարելավվել է 0,2 տոկոսով։

Ահա սա է ստվերային տնտեսության դեմ անողոք պայքար մղած կառավարության եւ բյուջեի մուտքերի 30 տոկոս ավելացում խոստացած վարչապետի աշխատանքի արդյունքը։

Մեր նման շատ երկրներում ՀՆԱ մեջ հարկերի տեսակարար կշիռը հասնում է ընդհուպ՝ 26-27, նույնիսկ՝ ավելի բարձր տոկոսի։ Մինչդեռ Հայաստանում արդեն տեւական ժամանակ հարկերի ցուցանիշը տատանվում է հազիվ 20-22 տոկոսի միջակայքում։

Միայն ստվերի պատճառով պետական բյուջեն կորցնում է տարեկան ավելի քան 900 մլն դոլար։ Եվս այդքան գումար բյուջեն չի ստանում արտոնությունների տեսքով։

Խոսքը ընդհանուր առմամբ 880 մլրդ դրամի մասին է, ինչը համարժեք է բյուջեի հարկային եկամուտների 70 տոկոսին»:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88