Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար
22/05/2019 10:29
Կիսվել

Ֆինանսների նախարարություն. դասընթացներ՝ գնումների գործընթացը համակարգողների համար

Մայիսի 21-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկել են գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասընթացները, որոնց նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել ոլորտում տեղի ունեցած հիմնական բարեփոխումները:

Դասընթացի առաջին օրը ենթաօրենսդրական փոփոխությունները ներկայացվել են գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին:

ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ոլորտում ախտորոշված խնդիրների հիման վրա կատարվել է փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ, որն էլ նախորդ 7 ամիսների ընթացքում հանրային քննարկման է դրվել e-draft.am կայքում, ինչպես նաև քննարկվել է պատվիրատուների, մատակարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ: 

«Որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված ժամկետում: Բարեփոխումների հաջորդ փուլը կլինի գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները»,- ասել է Շահնազարյանը:

Նա նշել է, որ ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացները նպատակ ունեն բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները և կունենան պարբերական բնույթ:

Գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողների հետ քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52