Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը. հարցի քննարկումը հետաձգվեց
14/06/2019 17:11
Կիսվել

ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը. հարցի քննարկումը հետաձգվեց

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ պետաիրավական հանձնաժողովում երկարատև քննարկումներից հետո պատգամավոր Տարոն Սիմոնյանը որոշեց Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամսով:

«Օրենսդրական նախաձեռնության կարիքն առաջացել է այն ժամանակ, երբ մեզ դիմել են բավականին մեծ թվով քրեակատարողական ծառայողներ, բարձրացրել են այն հարցը, որ ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը չի պահպանվում: Մինչդեռ նման կարգավորումը տարածվում է իրավապահ համակարգի մի շարք ծառայողների` դատավորների, դատախազների, քննիչների համար: Եվ ՔԿՀ-ների աշխատողներն իրենց ևս համարում են իրավապահ համակարգի անբաժան մասն ու ցանկություն ունեն, որ նման կարգավորում տարածվի նաև իրենց նկատմամբ: Առաջարկում ենք օրենքի համապատասխան մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է»,-ներկայացրեց Տարոն Սիմոնյանը:

Գործող օրենսդրությամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների` քրեական հետապնդում իրականացվելու հիմքով ծառայության կասեցման դեպքում նրանց աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած մասը վճարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, որ գաղափարն առաջադիմական է և ուղղված է անձանց համար աշխատանքային իրավունքի ոլորտում լրացուցիչ իրավական երաշխիքների սահմանմանը: «Խնդիրը մոտեցումը, այն գաղափարական ուղղվածությունն է, որը մենք դնում ենք մեր առջև` նախատեսելու մեկ կոնկրետ կատեգորիայի անձանց համար նման սահմանափակումներ, թե նախատեսելու համար այդ սահմանափակումները որոշակի կարգավիճակում գտնվող բոլոր անձանց համար»,-նշեց նա:

Խաչիկյանը հիմնավորեց, թե ինչու է այսօր պայմանավորված քննիչների, դատախազների և դատավորների մասով այդպիսի կարգավորումների նախատեսումը: Նա նկատեց, որ դրանք յուրահատուկ դեր ունեն: «Այդ երեք կատեգորիաներն ուղղակիորեն նախատեսված են սահմանադրությամբ:Սահմանադրական կարգավորում ունեցող ուղղակիորեն մատնանշված սուբյեկտներ են և իրականացնում են իշխանության իրենց թևի գործառույթները, պետք է դրվի համարժեք տարբերակում նրանց և այլ ծառայողների միջև: Հետևաբար` այս անձանց  և այլ ծառայություն իրականացնողն անձանց դիտարկել նույն կարգավիճակում, համարում ենք խնդրահարույց»,-ասաց  նա ու նկատեց, որ ՔԿՀ ծառայողները հանրային ծառայողներ են, որոնց կարգավիճակն ուղղակիորեն նախատեսված չէ սահմանադրությամբ:

Նա նաև շեշտեց, որ ՔԿՀ ծառայողները զինվորական ծառայողներին հավասարեցված անձինք են: «Նախագծի կյանքի կոչման պարագայում կարող ենք բախվել այն իրողությանը, որ միևնույն կարգավիճակ ունեցող անձանց համար օրենսդրական ակտերով մատնանշված կլինեն իրենց կարգավիճակի միասնականության գաղափարից չբխող անհարկի տարբերակումներ, որը նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Երկարատև քննարկումներից հետո Խաչիկյանն ասաց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելը համարում են անընդունելի և վերահաստատում են ցանկացած ձևաչափով համագործակցելու հանձնառությունը: Նա նշեց, որ այն առաջարկը, որ երբ ծառայությունը կասեցվում է հանրային ծառայողի կամքից չկախված հանգամանքներում և կրում է անբարենպաստ հետևանքներ, պետք է օրենսդրական լուծում ստանա, շեշտեց` պատրաստ են արդյունավետ համագործակցության:

Սիմոնյանը հետաձգեց հարցի քննարկումը:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33