Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
168 ժամ. Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ
20/06/2019 10:36
Կիսվել

168 ժամ. Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ

«Հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում կառավարությունը գնում է գույքահարկի վերանայման։ Որքան էլ դա դիտարկվում է՝ որպես հակակշիռ համահարթ եկամտային հարկին, այնուհանդերձ այն, ինչ մտադիր է անել կառավարությունը, ծանրանալու է բնակչության ոչ միայն հարուստ, այլև սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ավելին՝ ի տարբերություն հարուստների, վերջիններս հայտնվելու են շատ ավելի մեծ հարվածի տակ` ստիպված լինելով հրաժարվել անգամ սեփական գույքից։

Նախատեսվող փոփոխությունները գուցե արդարացված լինեին, եթե հասարակության շրջանում աղքատության մակարդակն այսքան բարձր չլիներ։ Բայց իշխանափոխությունից հետո Հայաստանում սոցիալական իրավիճակն առայժմ բարելավման նշաններ ցույց չի տալիս։ Անցած մեկ տարում այդպես էլ չհաջողվեց հասնել հասարակության եկամուտների քիչ թե շատ ավելացման։ Մարդիկ շարունակում են նույնքան վատ ապրել, ինչպես մինչև իշխանափոխությունը։ Ու որքան էլ թվում էր, թե իշխանափոխությունից հետո կառավարությունը քայլեր կձեռնարկի հասարակության հատկապես անապահով հատվածի եկամուտներն ավելացնելու կամ ծախսերը կրճատելու ուղղությամբ՝ առաջիկայում նման հեռանկարներ չկան։

Ավելին՝ նախատեսվող հարկային օրենսդրության փոփոխությունները տանելու են երկրում սոցիալական լարվածության խորացման։ Դա արտահայտվելու է ինչպես հարկային հայտնի փաթեթի, այնպես էլ գույքահարկի օրենքում սպասվող փոփոխությունների տեսքով։

Կառավարությունը պատրաստվում է վերանայել գույքահարկի գնահատման գործող կարգը, ինչը ենթադրում է անշարժ գույքի հարկի կտրուկ բարձրացում։ Այնպես չէ, որ դա տարածվելու է միայն թանկարժեք գույքի վրա։ Գույքահարկի հարկման դաշտում են հայտնվելու գրեթե բոլորը։ Եվ ոչ մի նշանակություն չունի՝ մարդը հարո՞ւստ է, թե՞ սոցիալապես անապահով։ Նա պարտավոր է լինելու վճարել իրեն պատկանող գույքի համար։ Մի դեպքում՝ ավելի շատ, մեկ այլ դեպքում՝ քիչ։ Կառավարության թիրախը բոլորն են, այդ թվում՝ գյուղական բնակավայրերը։

Նախատեսվում է փոխել, առաջին հերթին՝ գույքի գնահատման գործող մոդելը։ Ըստ այդմ՝ գույքի կադաստրային արժեքը կհամապատասխանեցվի շուկայականին, այսինքն` կբարձրանա գրեթե 3 անգամ, ինչն էլ թույլ կտա անշարժ գույքը դնել հարկման տակ։ Գույքահարկի բեռը, ըստ գոտիականության, ակնկալվում է ավելացնել ընդհուպ մինչև 5-10 անգամ։

Այս նախաձեռնությամբ, որքան էլ թվում է, թե նպատակը պիտի լիներ հասարակության շրջանում առկա բևեռացվածության մեղմումը, այն բերելու է երկրում սոցիալական լարվածության խորացման։ Ու ոչ մի նշանակություն չունի, որ հարուստներն իրենց շքեղ բնակարանների համար ստիպված են լինելու ավելի շատ վճարել։ Գույքահարկի հարկման տակ կհայտնվի նաև այն քաղաքացին, ով ունի մեկ կամ երկու սենյականոց բնակարան Երևանի ծայրամասում, և ում եկամուտները Հարկային օրենսգրքի փոփոխություններով ոչ միայն չեն ավելանում, այլև մի բան էլ նվազում են` կապված կենսաթոշակային ֆոնդերի վճարումների հետ։

Գույքահարկի նման կտրուկ բարձրացմամբ կառավարությունը, ըստ էության, գնում է նաև սեփականության վերաբաշխման։ Պարզ է, որ դրանից հետո կլինեն բազմաթիվ սեփականատերեր, ովքեր ի վիճակի չեն լինելու վճարել այդքան գումար իրենց ունեցվածքի դիմաց։ Դա նշանակում է, որ նրանք ստիպված վաճառելու են այն՝ ավելի էժան գույք գնելու և ավելի քիչ գույքահարկի բեռ կրելու նպատակով։

Այսօր Հայաստանում քչերն են պատրաստ տարեկան տասնյակ միլիոններ վճարել միայն գույքահարկի դիմաց։ Ու դեռ հարց է՝ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր կգնան այդպիսի գույքի ձեռքբերման։

Պրոգրեսիվ գույքահարկի կիրառումը, որքան էլ կարևոր, նույնքան ռիսկային է, հատկապես նման կտուկ վերանայումների պարագայում։ Դա կարող է լուրջ փաստի առաջ կանգնեցնել ինչպես կառավարությանը, այնպես էլ՝ սեփականատերերին։ Դրա հետևանքով շատերը, մասնավորապես՝ նախկինից անշարժ գույք ժառանգություն ստացածները, որոնց եկամուտներն այսօր բարձր չեն, միանգամից հայտնվում են թիրախի տակ։ Նրանք կանգնելու են իրենց ունեցվածքից պարտադրված հրաժարվելու փաստի առջև։ Այսպիսի խնդրի կարող են բախվել առաջին հերթին՝ Երևանի կենտրոնի թանկ բնակարանային շուկայի սեփականատերերը։

Դժվար է ասել, թե դա որքանո՞վ է բխում կառավարության նպատակներից, բայց միտումը տանելու է դրան։ Սա հասարակության շրջանում լուրջ դժգոհությունների առաջացման տեղիք կարող է տալ։ Հատկապես որ, այս ամենը չի ուղեկցվում սոցիալական խոցելի խմբերի եկամուտների նույնքան կտրուկ ավելացմամբ։

Ի տարբերություն լրացուցիչ հարկային բեռի կիրառման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, կառավարությունն առայժմ նույնքան ակտիվ չէ մարդկանց եկամուտներն ավելացնելու հարցում։ Առայժմ հայտնի է, որ քննարկվում է հաջորդ տարի նվազագույն կենսաթոշակը 10 տոկոսով ավելացնելու հարցը, որը ենթադրում է ընդամենը 2,5 հազար դրամի հավելում։ Պարզ է, որ դրանով անիմաստ է ակնկալել սոցիալական խնդիրների մեղմում, առավել ևս՝ լուծում։

Փոխարենը՝ այն, ինչ նախատեսում է Հարկային օրենսգրքի փաթեթը, մեծացնում է ծախսերի բեռը։ Դրա փոխարեն՝ կառավարությունն ակնհայտորեն գնում է երկրում սոցիալական լարվածության խորացման ճանապարհով։ Եթե դա անեին նախկին իշխանությունները, դժվար չէ պատկերացնել, թե հիմա ինչպիսի մեծ աղմուկ էր բարձրացրել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Մինչ մարդիկ սպասում էին, որ իշխանափոխությունից հետո իրենց կյանքի պայմանները կբարելավվեն, հակառակն է լինում։ Անցած մեկ տարում այս առումով այդպես էլ իրավիճակ չփոխվեց», – գրում է 168 Ժամը:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69