Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Կառավարությունը վերանայել է փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը
24/06/2019 21:39
Կիսվել

Կառավարությունը վերանայել է փոխանակման կետերի և գրավատների պետական տուրքի հարկային փոփոխություններով նախատեսված դրույքաչափերը

Փոխանակման կետերի և գրավատների համար Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով պետական տուրքի  նախատեսված չափը փոքր-ինչ նվազեցվել է: Ակցիզային հարկը տարեկան նախատեսված 4 տոկոսի փոխարեն կավելանա 3 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում կատարված փոփոխությունները  երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումներին շարունակվել են մասնագիտական քննարկումներն առանձին կարևոր թեմաների շուրջ: Վերանայվել են ֆինանսավարկային հատվածի կազմակերպությունների լիզենզավորման համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Մեր գնահատմամբ որոշակիորեն խաթարված էին համամասնությունները: Եվ ստացվել էր,  որ ֆիսկալ քաղաքականության հետ խաչվել էր մեկ այլ խնդիր: Եվ հիմնական բեռն ընկել էր փոխանակման կետերի և գրավատների վրա»,-ասաց Պողոսյանն ու նշեց, որ այս առումով փոփոխություններ են կատարել:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի առաջարկությամբ նոր ինստիտուտ են ներմուծել: Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչները հրաժարվում են ուղղակիորեն համագործակցել փոքր արտադրողների հետ, հատկապես ակցիզային հարկով հարկվող ապրանք արտադրողների հետ: Եվ ըստ էության այս առաջարկությամբ միջնորդի ինստիտուտ է ներդրվում:

Նույն խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորել են հանրային սննդի կազմակերպման գործունեությանը զուգահեռ այլ գործունեությամբ զբաղվելու պարագայում բարձր հարկային բեռի խնդիրը: «Սահմանված էր 20 տոկոս հարկ, այս հարցն իսպառ լուծում ենք: Սողոմոնյանի առաջարկությամբ կարգավորում ենք խաղային ապարատների միջոցով արագ սննդի վաճառքի կազմակերպման  աշխատանքը՝ նրանց տեղափոխելով պետական տուրքի համակարգ»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի , Արման Եղոյանի առաջարկությամբ որպես փոխզիջումային տարբերակ առաջարկում են ակցիզային հարկի դրույքաչափը տարեկան 4 տոկոսով ավելացնելու առաջարկը մեղմել, և համաձայնության գալ 3 տոկոսի շուրջ:

ԼՀԿ-ի առաջարկությամբ կարգավորում են նաև սառեցված հավի միսը չդրոշմավորելու խնդիրը: «Օրենքը պարտադրում էր, որ -18 աստիճան ջերմաստիճանի պայմաններում սառեցված հավի միսը դրոշմավորվեր որպես առանձին միավոր: Մենք համաձայնել ենք, որ դրոշմավորվի արկղը, ոչ թե մսի կտորը»,-ասաց փոխնախարարը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի առաջարկությամբ կարգավորել են հյուրատներում կազմակերպվող հանրային սննդի հարցը:  «Ենթադրվում էր, որ հյուրատունը կարող է գործել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում: Պատգամավորը մտահոգություն ուներ, որ եթե չենք նշում ուղղակիորեն հանրային սննդի մասին, միգուցե ռիսկեր առաջանան այն առումով, որ միգուցե նախաճաշի, ճաշի կամ ընթրիքի կազմակերպումը կարող է պատճառ հանդիսանալ, որ տվյալ տնտեսավարող սուբյեկտը դուրս մղվի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգից»,-ասաց Պողոսյանն ու հավելեց, որ ընդունել են պատգամավորի առաջարկը:

«Իմ քայլը» խմբակցության Գևորգ Պապոյանը ևս կատարել է առաջարկներ: Դրանցից 7-ն ընդունվել են, պատրաստակամություն են հայտնել աշխատել նաև մնացած 6 առաջարկների շուրջ:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը որոշվել էր կատարել պետական տուրքի նախատեսված չափերի նվազեցում: Գրավատների պետտուրքը ներկայում 100 հազար դրամ է, առաջարկվում է առաջին տարում դարձնել 1.5 մլն դրամ, հետո 2 մլն դրամ: Իսկ Փոխանակման կետերի համար 50 հազար դրամ  պետական տուրքն առաջարկվում է առաջին տարում դարձնել 500 հազար դրամ, հետո՝ 1 մլն դրամ:

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված Պետտուրքի մասին փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով նախապես առաջարկվում էր գրավատների համար տարեկան պետական տուրքը 100 հազար դրամից դարձնել 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 հազարից 3 միլիոն դրամ, իսկ բանկերի տուրքը 3 մլնի փոխարեն դարձնել 7 մլն դրամ, մասնաճյուղերի համար սահմանել 350.000 դրամ պետտուրք:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52