ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 25-ին կենտրոնական բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN36265126 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ծավալը կկազմի 1 500 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը 12% է, իսկ վճարման պարբերականությունը` կիսամյակային: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ:
Աճուրդը կկայանա 2009 թ. հունիսի 25-ին ժամը 10.30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: