Ֆինանսական

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ստացել են ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 հավաստագրեր
01/08/2019 14:05
Կիսվել

Հայաստանի ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ստացել են ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 հավաստագրեր

AMX Հայաստանի ֆոնդային բորսան ու Կենտրոնական դեպոզիտարիան հաջողությամբ անցել են ISO հավաստագրման գործընթացը և ստացել ISO 9001:2015 և ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտներին համապատասխանության հավաստագրեր։

Այսիպիսով, երկու ընկերությունները լուծումներ ու ծառայություններ մատուցելիս կիրառում են որակի ու տեղեկատվության անվտանգության կառավարման արդյունավետ և ապահով մեխանիզմներ։ Ներդրողներին ու ֆինանսական շուկային տրամադրվող ծառայություններն ու լուծումները մշակված են հենց բորսայի ու դեպոզիտարիայի գործընկերների ու հաճախորդների պահանջները հաշվի առնելով։

«Ամեն օր անմիջապես աշխատում ենք տարատեսակ կազմակերպությունների ու անհատների հետ՝ նրանց տրամադրելով ֆինանսական ծառայություններ և մշակելով ու պահպանելով տվյալների հսկայական ծավալներ։ Հետևաբար մշտապես կարևորել ենք տեղեկատվության անվտանգության ապահովումը և ռիսկերի կառավարումը։ Այս հիմնադրույթների ընդունումը վերահաստատում է մեր խոստումը ներկա ու ապագա գործընկերներին առ այն, որ մենք շարունակելու ենք առաջնահերթ համարել մատուցվող ծառայությունների որակը, տեղեկատվական անվտանգությունն ու հաճախորդների սպասարկումը», – ասաց Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

ISO 9001:2015 որակի կառավարման միջազգային ստանդարտին և ISO/IEC 27001:2013 տեղեկատվության ապահովման միջազգային ստանդարտին համապատասխանությունը վկայում են այն մասին, որ AMX Ֆոնդային բորսան և Կենտրոնական դեպոզիտարիան ապահովում են արդյունավետ կառավարում, որակի և տեղեկատվության անվտանգության պահպանում գործընկերների հետ հարաբերություններում և ծառայություններ տրամադրելիս։ Իսկ ծառայությունների ցանկը մեծ է՝ ցուցակում, ֆինանսական գործիքների առևտուր, վերջնահաշվարկ, ակտիվների պահառություն, ռեեստրի վարում, կուտակային կենսաթոշակային համակարգի ադմինիստրավորում և այլն։

Հայկ Եգանյանի համոզմամբ՝ «Մեր գործընկերները պետք է վստահ լինեն, որ մենք շարունակաբար կբարելավենք մեր գործելակերպն ու կատարողականը՝ հիմնվելով հենց իրենց առաջարկների ու արձագանքների վրա՝ ապահովելով իրենց տվյալների անվտանգությունը»։

Մոտ մեկ տարի տևած հավաստագրման գործընթացին մասնակցել են ու իրենց ներդրումն են ունեցել բորսայի ու դեպոզիտարիայի բոլոր աշխատակիցները։

«Մեր ամբողջ թիմը վաղուց որդեգրել է ISO միջազգային ստանդարտներին համապաստախան աշխատաելաոճ և մնում է հավատարիմ այդ աշխատելաոճին ու մեր սկզբունքներին։ Հետագա ստուգումները կօգնեն մեզ միշտ մնալ ճիշտ ուղու վրա՝ հավաստիանալով, որ որակի կառավարման և տեղեկատվության անվտանգության մեխանիզմներն օգտագործվում են արդյունավետ։ Անկախ մատուցվող ծառայության բնույթից՝ լինի ռեեստրի վարում, ակտիվների պահառություն, գործարքների վերջնահաշվարկ, թե որևէ կորպորատիվ գործառնություն՝ մենք կապահովենք որակ և անվտանգություն»,- նշեց Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի գլխավոր տնօրեն Վահան Ստեփանյանը։

————————————

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:

Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի մասին

Կենտրոնական դեպոզիտարիան 1996 թվականից ի վեր օգտագործում է լավագույն տեխնոլոգիաները՝ իր գործընկերներին ապահովելով համաշխարհային ստանդարտներին համապատասխան որակ։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88