ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGB20072283 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ 11/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հունիսի 11-ին կայացած ՀՀ պետական երկարաժամկետ արժեկտրոնային AMGB20072283 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 497 270 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 187 270 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 16.3999%, իսկ պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը` 16.1259 %:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ: