Արտակ Մանուկյան. Կարևորել ենք արժեթղթերի շուկայի ակտիվացումը
Օրերս ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց ու դրական եզրևակացություն ստացավ Ատակ Մանուկյանի, Վարազդատ Կարապետյանի և Բաբկեն Թունյանի՝ ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների նախագիծը։ Այսպիսով, նախատեսված է կապիտալի շուկան ազատել ԱԱՀ-ից, եկամտահասրկից։ Ըստ այդմ՝ հարկերից կարող են ազատվել կարգավորվող շուկայում առևտրի թույլտվություն ունեցող բաժնետոմսերից ստացվող շահաբաժինները։
Նախագծի մասին առավել մանրամասն զրուցել ենք ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանի հետ։