ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆ ԴԱՐՁԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՊՈԶԻՏԱՐԻԱՅԻ ՄԻԱԿ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ` հունիսի 11-ին, ՀՀ Կենտրոնական բանկը գրանցել է «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի Կանոնադրության նոր խմբագրությունը, որի համաձայն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձել է նրա նոր բաժնետերը:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ին ՀԿԴ-ի բաժնետոմսերի փոխանցմամբ (երկու ընկերությունները հանդիսանում են NASDAQ OMX միջազգային բորսայական ընկերության մի մասը) ավարտվում է Հայաստանում ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի ինտեգրման գործընթացը, որը երկու ընկերություններին հնարավորություն կընձեռի առավելագույնի հասցնել գործառնական սիներգիայից ստացվող առավելությունները: ՀԿԴ-ն և ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն կշարունակեն ծառայություններ մատուցել NASDAQ OMX-ի բրենդի ներքո, իրագործելով ընկերության ռազմավարությունը` Հայաստանը դարձնել տարածաշրջանում առաջատար կապիտալի շուկա: