Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ շրջանակում կենսաթոշակային ապահովության ոլորտի համաձայնագրին
17/10/2019 20:28
Կիսվել

Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ շրջանակում կենսաթոշակային ապահովության ոլորտի համաձայնագրին

ԵԱՏՄ երկրներում կարգավորվում են կենսաթոշակային ապահովության բնագավառում միության  անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դրանք կկարգավորվեն «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրով: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց փաստաթղթի ստորագրման առաջարկությանը:  

Ըստ հիմնավորման, համաձայնագրի նախագծով նախատեսվում է, որ`

1. աշխատողի կենսաթոշակային իրավունքները ձևավորվում և իրականացվում են այն պայմաններով և կարգով, որով ձևավորվում և իրականացվում են աշխատանքի տեղավորման պետության (որտեղ ձեռք է բերել աշխատանքային ստաժ) այլ քաղաքացիների կենսաթոշակային իրավունքները,

2. կենսաթոշակն արտահանվելու է` յուրաքանչյուր պետություն հաշվարկելու և վճարելու է իր տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի համար` իր օրենսդրությամբ սահմանված կարգով` անկախ այն հանգամանքից, թե Համաձայնագրի նախագծի անդամ որ պետությունում է բնակվում անձը (կենսաթոշակային ապահովության իրավունքի իրացման «համամասնական» սկզբունք): Կենսաթոշակի չափը չի կարող նվազել, վճարումը չի կարող դադարեցվել Համաձայնագրի նախագծի այլ անդամ պետությունում բնակվելու հիմքով,

3. Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը նշանակում և վճարում է այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը, իսկ մինչև Համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելը ձեռք բերված աշխատանքային ստաժի համար շարունակվելու է կիրառվել 1992 թվականի մարտի 13-ի համաձայնագիրը,

4. Համաձայնագրի նախագծի կիրարկումն ապահովվելու է լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև Համաձայնագրի կիրառության փոխգործակցության կարգով (այսուհետ` Կարգ), որը հաստատելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը։

Նախատեսվում է, որ համաձայնագրի նախագիծը և կարգը ուժի մեջ են մտնելու 2019 թվականին, իսկ կենսաթոշակային ապահովության բնագավառում լիազոր, իրավասու մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման գործընթացն ապահովող ԵՏԱՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ծրագրային գործիքը` ավելի ուշ:

Ըստ հանձնաժողովի մասնագետների` ԵԱՏՄ ինտեգրված տեղեկատվական համակարգի ճարտարապետությունն անդամ պետությունների համար չունի սխեմաներ, որոնց կիրառմամբ պետություններում առկա տեղեկատվական համակարգերը կարող են տվյալները լիարժեք փոխանակել:

«Ըստ այդմ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաձայնագրի նախագծի շրջանակում էլեկտրոնային փաստաթղթերի, անձնական տվյալների փոխանակման գործընթացն իրականացվելու է ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով (փոստային առաքմամբ տեղեկատվության փոխանակման պրակտիկան գործնականում ապացուցել է իր անարդյունավետությունը), աշխատանքներ են տարվում դրա ստեղծման ուղղությամբ:

Հաշվի առնելով համաձայնագրի նախագծի կարևորությունը նոր իրողությունների համատեքստում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նշյալ համաձայնագրի կնքումը»,- ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45