ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է Միջպետական բանկի խորհրդի նիստին
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Մինսկ, որտեղ նախագահելու է Միջպետական բանկի խորհրդի նիստը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հոկտեմբերի 31-ին նախատեսված է նաև ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի նախագահների մասնակցությամբ անցկացվող արժութային քաղաքականության խորհրդի նիստ: Նոյեմբերի 1-ին ԿԲ նախագահը կմասնակցի Բելառուսի ազգային արժույթի ներդրման հոբելյանին նվիրված միջազգային գիտաժողովին:
Այցի շրջանակում ԿԲ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու ԵԱՏՄ գործընկերների հետ: