
2019թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,885 դրամ
2019թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178 885 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։
Նշենք, որ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.9% աճ։
Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.3%-ով և կազմել 156 317 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 4.0%-ով և կազմել 190 245 դրամ։