Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Պետնախարարը հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ
04/02/2020 19:57
Կիսվել

Պետնախարարը հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 4-ին հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության կառավարությունը, ականջալուր լինելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մտահոգություններին, ձեռնամուխ է եղել հարցի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը: Կառավարությունը ստանձնելով մասնագիտական, անկախ հանձնաժողով ձևավորելու հանձնառություն՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ հանձնաժողովի կազմում բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետներ ներգրավելու խնդրանքով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան մեր գործընկերներին՝ ընդառաջելու և Արցախի Հանրապետություն մասնագետներ գործուղելու պատրաստակամության համար»:

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է որ Հայաստանի Հանրապետությունից հանձնաժողովի կազմում երկուական մասնագետ ներկայացնում են ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ոչ կառավարական հատվածից՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ, իսկ Արցախի Հանրապետությունից՝ ԱԺ պատգամավոր, մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Կառավարությունը դիմել է նաև Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով. հանդիպմանը ներկա էր միայն մեկը:

Պետական նախարարը հանձնաժողովի անդամներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով ուժերի ներածին չափով աջակցել հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը:

Գրիգորի Մարտիրոսյանն այնուհետև լքել է հանդիպման դահլիճը, իսկ շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները շարունակել են աշխատանքային քննարկումները:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91