Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Հայաստանի բանկերի միություն. ամփոփվել են բանկային համակարգի 2019թ. ցուցանիշները
14/02/2020 14:19
Կիսվել

Հայաստանի բանկերի միություն. ամփոփվել են բանկային համակարգի 2019թ. ցուցանիշները

Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման շրջանակներում ամփոփել են բանկային համակարգի նախորդ տարվա ցուցանիշները՝ ներկայացնելով  համակարգի  գործունեության տարբեր ուղղություններում գրանցված հիմնական արդյունքներն ու ցուցանիշները:

Համաձայն ասուլիսին  ներկայացված վիճակագրության՝  բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 844.8 մլրդ. դրամ:  2018թվականի համեմատ (771 մլրդ)  աճը կազմել է 73  մլրդ դրամ  կամ  9.5%:

Ընդհանուր ակտիվները  կազմել  են 5.805 մլրդ դրամ: 2018թվականի համեմատ (4.963 մլրդ)  աճը կազմել է 842 մլրդ դրամ  կամ 17%:

Ընդհանուր պարտավորությունները  նշված ժամանակահատվածում կազմել  են 4.960 մլրդ դրամ: 2018թվականի համեմատ (4.192  մլրդ)  աճը կազմել է 768  մլրդ դրամ  կամ 18.3%:

Վարկային ներդրումները 2019թ. ցուցանիշներով կազմել  են  3.572  մլրդ դրամ: 2018թ. համեմատ (3.245 մլրդ)  աճը կազմել է 327 մլրդ դրամ  կամ  10.1%:

2019թ. արդյունքներով բանկային համակարգն ապահովել է 78 մլրդ դրամի շահույթ: 2018թվականի համեմատ (62.2 մլրդ)  աճը կազմել է 15.8 մլրդ դրամ  կամ  25.4%:

Բանկային համակարգում նախորդ տարի  ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է  1.34 %, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE)  9.24%:

Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին և ներկայացվել, որ 2019 թվականին վճարային քարտերի քանակը կազմել է   2 390 376, որը 2018 թվականի (2 024 070) համեմատ ավելացել է 366 306-ով կամ 18,1%-ով:

2019թ-ին վճարային քարտերով կատարվել է 64 728 868 գործարք, որը 2018թ-ի համեմատ ավելացել է   16 604 108-ով կամ 34.5%-ով: 2019թ-ին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 2 344 113 մլն ՀՀ դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 411 309 մլն դրամով կամ 21.3%-ով:

2019թ-ին՝ կանխիկ գործարքների քանակը կազմել է  33 582 783, որը 2018թ-ի համեմատ ավելացել է  3 472 181-ով կամ 11.5%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 31 146 085, որը 2018թ-ի համեմատ  աճել է 13 131 927-ով կամ 72,9%-ով:

2019թ-ին՝կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 742 091 մլն դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է 205 224 մլն դրամով կամ 13.4%-ով: Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 602 022 մլն դրամ, որը 2018թ-ի համեմատ ավելացել է  206 085  մլն դրամով կամ 52%-ով:

2019թ-ին արտասահմանից ստացումների ծավալը 2018թ-ի համեմատ ավելացել է 173 մլն դոլարով կամ 9.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2018թ-ի համեմատ ավելացել է 267 մլն դոլարով կամ 22.5%-ով,  ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2018թ-ի համեմատ ավելացել է  343 մլն դոլարով կամ  57.5%-ով:

Հայաստանի բանկերի միության նախագահ Մհեր Աբրահամյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել են նաև լրագրողների  հարցերին, ինչպես նաև նախանշել են ընթացիկ տարում նախատեսվող ծրագրային առաջնահերթություններն ու համակարգի զարգացման գերակա ուղղությունները:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83