ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT2615C096 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ 16/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 16-ին, կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615C096 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 712 000 000 դրամ: Այդ թվում`դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 4 553 000 000 դրամ, իսկ ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 159 000 000 դրամ:
Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 10.4400%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 10.3277%:
Աճուրդին մասնակցել են 17 դիլեր: