Ֆինանսական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում
18/04/2020 15:29
Կիսվել

Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում

Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում։ Եվրոպական միությունը Հայաստանին կտրամադրի 456.500 եվրո օգնություն գյուղատնտեսության ոլորտում կորոնավիրուսի ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելու նպատակով:

Աջակցությունը կտրամադրվի Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող եւ Ավստրիական զարգացման համագործակցության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում (EU-GAIA)» ծրագրի բյուջեի շրջանակներում։

Այդ մասին հայտարարվեց EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում, որի ընթացքում հաստատվեց COVID-19 պանդեմիայի բռնկման համատեքստում ֆերմերներին և արտադրողներին աջակցելու անհապաղ միջոցառումների ծրագիրը:

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի` առաջարկվող գործողությունները համահունչ են ճգնաժամային իրավիճակում ՀՀ կառավարության` Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության նպատակներին. այն է՝ դարձնել Հայաստանի գյուղատնտեսությունն առավել արդյունավետ և կայուն կանաչ տնտեսության զարգացման համատեքստում:

Ծրագրով առաջարկվող հատուկ գործողությունները ներառում են երկանիվ տրակտորների և տնկիների տրամադրում, Կառավարության աշխատակազմի կարողությունների զարգացում, գյուղատնտեսական փոքր սարքավորումների և գործիքների տրամադրում, հետ-բերքահավաքում ներգրավված դերակատարներին աջակցություն, Էկոնոմիկայի նախարարության աջակցության ծրագրերի մասին բուկլետների հրատարակում, արտադրության ընթացքում վիրուսի անվտանգության կանոնների մասին իրազեկում, տեխնիկական աջակցություն (հեռավար մասնագետների խորհրդատվություն և բիզնես մոդելների մշակում) Կառավարության կողմից պոտենցիալ ֆինանսական օժանդակություն ստացող արտադրողներին, հատկապես անապահով խավերին:

Ներկայացված կարճաժամկետ և միջնաժամկետ միջոցառումները ֆինանսավորվելու են EU-GAIA ծրագրի ներկայիս միջամտության տրամաբանության և բյուջեի շրջանակներում։ Միջոցառումներն ուղղված են հատկապես ծրագրի թիրախային մարզերում ստեղծված իրավիճակում առավել սոցիալ-տնտեսական խոցելի խմբերի համար: Միջոցառումներն առաջարկվել եւ իրականացվելու են Ավստրիական զարգացման գործակալության եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից։

EU-GAIA ծրագրի Խորհրդատվական հանձնաժողովի նիստը նախագահում էին Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան և Միջազգային օգնության / համագործակցության հարցերով պատասխանատու Անդրեա Բագիոլին: Առցանց հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արտյոմ Շահվերդյանը, Ավստրիական զարգացման համագործակցության երեւանյան գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ծրագրի թիմի ղեկավար Պասկալ Բոկկերսը, ՄԱԶԾ ծրագրի ղեկավար Կարեն Հարությունյանը և այլ ներկայացուցիչներ:

Անդրադառնալով Խորհրդատվական հանձնաժողովի նիստի արդյունքներին՝ Անդրեա Բագիոլին հիշեցրեց, որ EU-GAIA ծրագրի միջամտությունը նաև հաշվի է առնում կլիմայի փոփոխության մեղմացման և ադապտացման (հարմարվողականության) միջոցառումները, ներառյալ կլիմայի փոփոխության հանդեպ դիմացկուն սերմերի ներդրումը, բնական ռեսուրսների կայուն կառավարումը և կենսաբազմազանության պաշտպանությունը, ռեսուրսախնայող (էներգաարդյունավետ) տեխնոլոգիաների և վերականգնվող էներգիայի խթանումը: Այս առումով, գյուղատնտեսության և բնապահպանության ոլորտում COVID-19 ճգնաժամի բացասական ազդեցությունը մեղմելուն ուղղված համապարփակ աջակցության միջոցառումների շրջանակներում կարող են ներառվել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի առաջարկությունները, այն է՝ սկսել քննարկումները մերձափնյա եւ անտառաշերտ գոտիներում լայնածավալ ծառատունկ իրականացնելու ուղղությամբ, որպես խոցելի խմբերի անմիջական սոցիալ-տնտեսական աջակցության միջոց, ինչպես նաեւ ստեղծել համընդհանուր կապ Սեվանի լճի տարածաշրջանում գյուղատնտեսական միջամտությունների և ջրի մաքրման նախագծի միջև:

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագրի մասին

ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն (EU-GAIA) ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից (9,7 միլիոն եվրո) և համաֆինանսավորվում է Ավստրիական զարգացման համագործակցության կողմից (2 միլիոն եվրո): Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) եւ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: Կառավարության կողմից ծրագրի գործընկերն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Ծրագիրն առաջիկա 3 տարիների ընթացքում կաջակցի կայուն, ներառական, նորարարական և շուկայահեն ագրոբիզնեսի զարգացմանը, մասնավորապես Հայաստանի հյուսիսային մարզերում (Լոռի, Տավուշ և Շիրակ), ինչը նաեւ ներառում է.

• Գոյատեւող ֆերմերային տնտեսությունից անցում դեպի ավելի կայուն ագրոբիզնեսի։

• Գյուղատնտեսական այնպիսի գործելակերպի կիրառում, որը կօգնի պաշտպանել էկոհամակարգը։

• Ցուցադրական տարածքների օգնությամբ կայուն եւ օրգանական գյուղատնտեսության գրագետ փորձի ու կանաչ տեխնոլոգիաների գործնական ցուցադրում և վերարտադրություն:

• Բնական ռեսուրսների կայուն կառավարում, կենսաբազմազանության պաշտպանություն և կլիմայական փոփոխությանը հակազդող գործողություններ։

• Գյուղատնտեսական թափոնների կրճատում` հօգուտ ջրային ռեսուրսների, հողերի և օդի աղտոտվածության կանխարգելմանը:

• Էներգաարդյունավետ գյուղատնտեսական գործելակերպի ներկայացում։

• Ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ու ենթակառուցվածքների ներդրում։

• Վնասատուների դեմ ինտեգրված պայքարի կիրառում` նվազեցնելով քիմիական նյութերի գերակշիռ ճնշումը մշակաբույսերի և հողերի վրա:

• Օրգանական սերտիֆիկացված հողային տարածքների ավելացում եւ օրգանական սերտիֆիկացված արտադրատեսակների բազմազանեցում։

• Ավելի լավ ու հավասար կենսական պայմաններ, հատկապես կանանց համար։

• Կորուստների և ռիսկերի նվազեցում արտադրական ցիկլի բոլոր փուլերում:

• Բարելավված սննդի անվտանգության համակարգ։

• Տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական եւ բնական արտադրանքի վաճառքի հնարավորությունների մեծացում։

• Ագրոբիզնեսի գրագետ կառավարում ու ավելի կայուն եկամտաբերություն։ Այսինքն՝ ավելի քիչ ծախսեր, ավելի շատ արդյունավետություն եւ ավելի շատ օգուտներ թե´ արտադրողի, թե´սոցիալական ու գյուղատնտեսական տարբեր խմբերի եւ թե´բնության համար։

Եվրոպական միությունը հայ ֆերմերի կողքին է COVID-19 ճգնաժամի ընթացքում

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85