Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ
17/06/2009 15:52
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏԻ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆԸ

Համաշխարհային բանկը հայաստանի հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտում իրականացրել է ուսումնասիրություններ եւ հրատարակել «Ստանդարտների եւ կանոնների հաշվապահական հաշվառման եւ աուդիտի ոլորտի հաշվետվություն», որում ներկայացված է նշված ոլորտում ներկայիս վիճակը, առկա խնդիրները եւ անելիքները բարեփոխումների ուղղությամբ:

Այսօր պաշտոնապես ներկայացվեց այս հաշվետվությունը, մանրամասն ներկայացվեցին դրանում բարձրացված խնդիրները եւ բարեփոխումների հիմնական ուղղոթյունները, որոնց արդյունքում Հայաստանը պետք է, մասնավորապես, այդ համակարգով ինտեգրվի եվրոպական չափորոշիչներին:

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը տեղեկացրեց, որ հաշվետվության մեջ  ներկայացված են Հայաստանում ձեռնարկատիրական եւ ֆինանսական գործունեության բնագավառների հաշվապահական հաշվառման, հաշվետվողականության եւ աուդիտի պահանջներն ու պրակտիկան: Նա հույս հայտնեց, որ այս հաշվետվությունը հնարավորություն կտա Հայաստանում բարելավել կորպորատիվ հաշվապահությունն ու աուդիտը, քանի որ սրանք այն կարեւոր նախապայմաններից են, որոնցով զարգանում է երկրի տնտեսությունը: Ըստ նրա` կորպորատիվ ֆինանսական թափանցիկությունը կարեւոր է նաեւ մասնավոր հատվածի համար. այն հնարավորություն է տալիս ներդրողներին պատշաճ կերպով գնահատել ընկերությունների կորպորատիվ հեռանկարները, մեծացնում նրանց վստահությունը մասնավոր ընկերությունների հանդեպ, ինչպես նաեւ խթանում է վարկերի մատչելիությունը փոքր եւ միջին ձեռնարկություններում:

Չնայած զգալի բարեփոխումներին` Հայաստանը դեռ երկար ճանապարհ պետք է անցնի այս ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Նման կարծիք հայտնեց ՀԲ ֆինանսական հաշվետվողականության բարեփոխումների կենտրոնի տնօրեն Ջոն Հեգարթին` հավելելով, որ իրենք կշարունակեն աջակցել Հայաստանին: 

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն իր խոսքում նշեց, որ արդեն մի քանի տարի է` ՀԲ-ի եւ միջազգային այլ կառույցների հետ համագործակցությամբ Հայաստանում իրականացվում են ոլորտը միջազգային չափանիշերին հասցնելու բարեփոխումներ:

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83