ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՎԵՐԱՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆ ՀՅՈՒՐԱՆՈՑ, ՖԵՌՈ, ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վերավարկանիշավորվել են 3 ընկերություններ: Որոնցից 2-ի վարկանիշը մնացել է նույնը, իսկ 1-ինը բարձրացվել է:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ին` շնորհելով «Գ+» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ+», որը շնորհվել էր 25.03.2008թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Ֆեռո» ՍՊԸ-ին` շնորհելով «Գ -» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 14.08.2008թ.:
ՀՀ կենտրոնական բանկը վերավարկանշել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին` շնորհելով «Դ» վարկանիշ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ -», որը շնորհվել էր 14.03.2008թ.:
Դադարեցվել է «Արմենիա» Հյուրանոցային Համալիր ՓԲԸ-ի վարկանշումը ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ», որը շնորհվել էր 19.12.2006թ.: