ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGB10072186 ԹՈՂԱՐԿՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 18/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 18-ին կայացած ՀՀ պետական երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10072186 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2 464 000 000 դրամ, այդ թվում ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 214 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը կազմել է 14.9888%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 14.9051%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: