ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGN36265126 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 19/06/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 19-ին, կայացած ՀՀ պետական միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36265126 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդի ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 390 000 000 դրամ, այդ թվում, ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 60 000 000 դրամ: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 375 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 14.4900%, իսկ միջին կշռված եկամտաբերություն` 14.0795%:
Աճուրդին մասնակցել են 5 գործակալ: